Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է նորամուծություններ մասին, որոնք սոցցանցը գործարկել է հունվարի 30-ին։
«Մարդիկ մշտապես ասում են մեզ, որ ցանկանում են Facebook-ում ավելի շատ տեղական նորություններ տեսնել։ Տեղական նորություններն օգնում են մեզ հասկանալ խնդիրները, որոնք նշանակություն ունեն մեր հասարակության համար և ազդում են մեր կյանքի վրա…Սկսած այսօրվանից մենք պատրաստվում ենք ցույց տալ ավելի շատ պատմություններ Ձեր քաղաքի նորությունների աղբյուրներից»,-ասվում է Ցուկերբերգի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ սոցցանցը կփորձարկի այդ սխաման ԱՄՆ-ում և տարվա ընթացքում կընդլայնի երկրների թիվը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Facebook-ը գործարկել էր թարմացում, որը թույլ է տալիս սոցցանցի օգտատերերին գնահատել լրատվական աղբյուրների հավաստիությունը։