Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Չարլի Չապլինի դստեր «Պատերի համր շշուկը» բեմադրությունը կներկայացվի Մայր թատրոնում

Անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր Չարլի Չապլինի դուստր Վիկտորիա Թիերե-Չապլինը և մեծն դերասանի թոռնուհի Աուրելիա Թիերեն կլինեն Հայաստանում: Վիկտորիա Թիերե-Չապլինի բեմադրած «Պատերի համր շշուկը» ներկայացումը մարտի 16-17-ին կներկայացվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Ներկայացումը հայ թատրոնի բեմում կցուցադրվի Հայաստանի թատերական գործիչների միության հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին փոխանցել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, դերերում հանդես կգան Չապլինի թոռնուհի Աուրելիա Թիերեն, Ժեմ Մարտինեսը, Անտոնին Մորելը կամ Մագնուս Յակոբսոնը:

Ներկայացման երաժշտության հեղինակը Ֆիլիպ Գլասն է, գաղափարը, սցենարն ու բեմադրությունը պատկանում են Վիկտորիա Թիերե-Չապլինին, բեմադրության լուսային ձևավորումն իրականացրել է Թոմաս Դոբրուսկեսը, հագուստը՝ Վերոնիկա Գրանդի, Ժակ Պերդիգի, Մոնիկա Շվարցելի, Վիկտորիա Թիերե-Չապլինի, խորեոգրաֆիան` Վիկտորիա Թիերե-Չապլինի, Արմանդո Սանտինիի:

«Պատերի համր շշուկը» առեղծվածային համր ներկայացում է: Գլխավոր հերոսուհին անցնում է ժամանակի, տարածության և նույնիսկ պատերի միջով։ Լքված շենքերի վրա է բարձրանում, ներթափանցում գաղտնիքներով լեցուն սենյակներ, թույլ է տալիս, որ պատերը հսկեն ու հետևեն իրեն, իսկ պատերը յուրահատուկ են՝ ունեն ձեռքեր, շնչառություն, հոգի և հիշողություն: Գլուխը կորցրած Աուրելիան փախչում է հրաշքների երկիր, որն ասես ամայի Վենետիկն է: Նա երկրորդ կյանք է տալիս առարկաներին, խոսեցնում պատերին, թղթե գնդից արտասովոր հրեշ պատրաստում: Աուրելիայի կերպարն այնքան լուսավոր է ու անմեղ, որ չի կարողանում ընկալել, թե արտաքինը որքա ՞ն խաբուսիկ կարող է լինել:

Պար, ակրոբատիկա, ցնորք՝ պատերը կյանք են ստանում, գլխավոր հերոսուհին մերթ պարող պատերին ծափահարող հանդիսատեսն է, մերթ հենց ինքն է նրանց ներքաշում տեսիլային իրականություն: Իր երկու համախոհների հետ ժամանակից փախչողը կերպարանափոխվում է. թատերասերներին հրավիրում իր հետ միասին ճամփորդել դեպի աներեւակայելի աշխարհ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում