ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ երբ լինի «Ծառուկյան» խմբակցությունում քննարկում նախագահի թեկնածուի հետ կապված, այդ ժամանակ կարծիք կարտահայտենք. «Հիմա վաղ է ասել՝ դրական մարդ ա, դրական մարդ չի, մենք քննարկելու ենք՝ որպես նախագահ ոնց կլինի: Կարող է շատ դրական մարդ է Արմեն Սարգսյանը, բայց դա ոչինչ չի նշանակում»:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի՝ նախագահի թեկնածուին չաջակցելը, նրա խոսքերով, իրենք չեն մերժել Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, պարզապես ասել են՝ երկու րոպեանոց շոու չեն հասկանում:
«ՀՀ նոր նախագահի հարցի քննարկման ժամանակ իմ կարծիքը կլինի այնպիսին, ինչպիսին կլինի Գագիկ Ծառուկյանի կարծիքը»,- ասաց նա: