Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Այսօր Մակրոնը խոսում էր, Երևանում կլինի լսողի դերում

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ուշագրավ է, որ նույնիսկ հանդիպման մասին պատմող պաշտոնական լակոնիկ տեղեկատվությունը հուշում է, որ Փարիզի համար Երևանը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերությունների մակարդակում, այլ նաև ինտեգրացիոն ավելի գլոբալ ծրագրերում: Սա սկզբունքային հանգամանք է, որը մի կողմից խոսում է Ֆրանսիայի աճող հետաքրքրությունների և հավակնությունների, եվրոպական ինտեգրացիային նոր որակ և աշխարհագրություն հաղորդելու Մակրոնի ծրագրերի, մյուս կողմից՝ Հայաստանի եվրոպական սուբյեկտությունն ամրապնդելու Փարիզի մտադրությունների մասին: Այսօրվա հանդիպման ժամանակ Մակրոնը նշել է, որ ակնկալում է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններից բացի քննարկել բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո:

Մակրոնը, ըստ ամենայնի, միանգամայն նոր, ոչ ստանդարտ պատկերացումներ ունի եվրաինտեգրման հարցում: Դեռևս նախընտրական արշավի ժամանակ նա բազմիցս ակնարկել է այդ մասին՝ խոսելով բազմաշերտ և բազմահարթակ ինտեգրացիայի մասին: Երբ Մակրոնը խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունները Եվրամիության և Ֆրանկոֆոնիայի հարթություններում զարգացնելու անհրաժեշտության մասին, նա, ըստ էության, բացահայտում է իր պատկերացումը Հայաստանի նոր դերի, զարգացման հեռանկարի շուրջ: Մակրոնը, ըստ էության, հասկացնում է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք տեղավորվեն Հայաստանի եվրոպական քաղաքակրթական ընտրության դաշտում: Մակրոնը չի խոսել, անգամ չի ակնարկել Հայաստանի եվրասիական կարգավիճակի մասին, սակայն նրբանկատորեն ցույց է տվել Հայաստանի զարգացման այլընտրանքը՝ ԵՄ-ի և Ֆրանկոֆոնիայի ինտեգրացիոն ծրագրերում իր մասնակցությունը մեծացնելու միջոցով:

Ֆրանսիայի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը, ըստ էության, շատ կոնկրետ առաջարկ է արել և հաստատապես հոկտեմբերին, երբ ժամանի Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ակնկալելու է Հայաստանի իշխանության պատասխանը:

Այսօր խոսել է Մակրոնը, նա Երևանում ավելի շատ լսողի դերում է լինելու:

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Մակրոնը ծրագրային առաջարկ է արել հենց Սարգսյանին, որն ընդամենը երկու ամսից հեռանալու է նախագահական պալատից: Ըստ ամենայնի, Մակրոնը տողատակով հասկացրել է, որ Ֆրանսիան ու Եվրամիությունը Հայաստանի էլիտայում հենց Սարգսյանին են համարում հուսալի գործընկեր, ինչն անուղղակի աջակցություն է Սերժ Սարգսյանի ծրագրերին՝ իշխանության տրանսֆորմացիայի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում