Friday, 26 04 2024
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին

ՊԲ-ում անցնող տարում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով

Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ հունվարի 23-ին տեղի է ունեցել ՊԲ-ի միավորումների և զորամասերի՝ 2017 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև Արցախի հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը: Նիստին ներկա էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարներն ու առանձին ոլորտների պատասխանատուները, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո, Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ծավալուն և համապարփակ զեկույցով, որում անդրադարձ է կատարվել 2017 թվականի ընթացքում զորքերի պատրաստության պլանով կատարված աշխատանքների արդյունքներին: Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ՊԲ-ում առաջընթաց է արձանագրվել զորքերի կենսագործունեության բոլոր ուղղություններով, մասնավորապես, որպես ապրիլյան պատերազմից հետո սկսված համակարգային գործընթացների տրամաբանական շարունակություն, ամրապնդվել է առաջնային գիծը, իրականացվել են ինժեներական լրակահավորման ծավալուն աշխատանքներ, կատարելագործվել են կրակային դիրքերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ղեկավարման համակարգի կատարելագործման, ստորաբաժանումների պատրաստության մակարդակի բարձրացման, ՊԲ-ը սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր նմուշներով համալրելու, եղածը արդիականացնելու, զորատեսակների և ստորաբաժանումների փոխգործակցության ու ներդաշնակման և մյուս բոլոր ուղղություններով: Իհարկե, նշված ժամանակահատվածում, առանձին ոլորտներում արձանագրվել են նաև որոշակի թերացումներ և բացթողումներ, սակայն, դրանց վերացման ուղղությամբ իրականացված և շարունակվող աշխատանքները բացառել են վերը նշված երևույթների բացասական ազդեցությունը բանակի ընդհանուր մարտունակության վրա: Պաշտպանության նախարարի համոզմամբ՝ հանրապետության զինված ուժերը կատարել են 2017 թվականի պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ևս մեկ տարի՝ նաև պայմաններ ստեղծելով ՊԲ-ի հզորացման գործընթացը հետագայում առավել բարձր նշաձողի հասցնելու առումով:

Այնուհետև հրապարակվել է ՊԲ-ի հրամանատարի ամփոփիչ հրամանը, որի համաձայն 2017 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքներով առավել բարձր ցուցանիշներ արձանագրած զորամասերը, զորատեսակներն ու ստորաբաժանումները պարգևատրվել են պատվոդրոշներով, արժեքավոր նվերներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ավարտից հետո, ռազմական խորհրդի մասնակիցներին և ՊԲ-ի բոլոր զինծառայողներին ուղղված խոսք է ասել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով անդրադառնալով ընթացիկ տարվա կարևորագույն խնդիրներին, վստահեցրել է, որ ինչպես պաշտպանական համակարգի հետագա ամրապնդման, այնպես էլ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանվածության խնդիրները այսուհետ ևս կշարունակեն մնալ հանրապետության բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում