Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ներդրումների համար օլիգարխիան պետք է վերանա, չենք խաբվի․ Սփյուռքն արձագանքում է վարչապետի կոչին

«Չեմ կարծում, որ որեւէ մեկը կխաբնվի վարչապետի քաղաքական խոսքերին, հավաստիացումներին։ Քանի դեռ Հայաստանը չի բարելավել իր արդարադատության վիճակը, չպետք է հույս ունենա, որ որեւէ արտերկրի գործարար, Սփյուռքը, որը շատ լավ գիտի Հայաստանի վիճակը, կգա ու Հայաստանում ներդրում կանի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆրանսահայ գործարար Վալերի Աշխեն Գործունյանը, ով ևս տարիներ առաջ հիասթափվելով Հայաստանում առկա անարդարությունից, հեռացավ հայրենիքից։

Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ տարի անց կրկին արդեն Շվեյցարիայում սփյուռքահայ գործարարներին Հայաստանում ներդրում անելու կոչեր է արել։ Երեկ նա Ժամանելով Ցյուրիխ՝ աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Իր խոսքում Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2017 թվականի ընթացքում աճել է շուրջ 3,5 անգամ՝ 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանոմ, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է:

Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր ՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները: Ու իսկապես, 2017 թվականի արդյունքները խոստումնալից են և, ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք կատարված աշխատանքով»,-իր խոսքում նշել է ՀՀ վարչապետը։

«Ամեն մարդ գիտի, որ Հայաստանում արդարադատություն չկա, իսկ արդարադատությունը կապ ունի ամեն ինչի հետ։ Բացի դա և երկրի քաղաքական վիճակը, և հարևանների հետ ունեցած խնդդիրները ազդում են ներդրողների վրա։ Հայաստանը ներկայումս  շուկա չէ, որտեղ կարելի է  ներդրում անել։ Ներդրումների համար Հայաստանը շատ ավելի պետք է բարելավի իր երկրի վիճակը, շատ ավելի լավ պետություն է պետք ներդրումների համար։ Ներդրումների համար օլիգարխիան պետք է վերանա։ Սա է խնդիրը»,-նկատեց տիկին Գործունյանը։

Մեր զրուցակցի խոսքով գուցե վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսաստանցի գործարար հայերի վրա ազդեցություն ունի, բայց ոչ երբեք եվրոպական կամ ամերիկյան սփյուռքի վրա։ Նա կարող է ճնշման, կամ համոզելու ճանապարհով ռուսաստանից ներդրումներ բերել, բայց եվրոպացիների գործարարներին հասարակ խոստումներով չես համոզի։ «Վարչապետի հայտարարությունը պարզապես քաղաքական հայտարարություն է։ Սա իր դիրքորոշումն է ընդամենը։ Նախորդ տարիներին մենք ականատես ենք եղել ինչպես են Հայաստանում վարվում սփյուռքահայ ներդրողների հետ։ Ամեն մարդ գիտի իմ պատմությունը։ Մարդիկ էլ եվրոպայում կամ Ամերիկայում միամիտ չեն, բոլորն էլ լուրեր կարդում են, իրական վիճակին ծանոթ են։ Սփյուռքահայ ներդրողները կարող են սիրել Հայաստանը որպես երկիր, որպես սիմվոլ։ Կարող են գալ, զբոսնել, բայց մեծ գումարներ ներդնել Հայաստանում գործի մեջ, չեմ կարծում, որ կանեն։ Օրինակ ֆրանսահայ համայնքի մասով ես վստահաբար կարող եմ ասել, որ չեն անի։ Չեմ կարծում, որ մյուս համայնքներում էլ այդքան միամիտ են»,-եզրափակեց տիկին Գործունյանը։

Հայաստանում «քցված» սփյուռքահայ գործարարների գործերը տարիներ շարունակ անարդյունք և անհետևանք քննվում են հայաստանյան դատական ատյաններում։

Օրինակ սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության նախագահ Էդմոն Խուդյանի գործը առ այսօր դատարաններում է և ոչ մի արդյունք։ 7-8 ամսվա մեջ մի քանի դատական նիստ է կայացել, որոնք ձևական բնույթ են կրել։ Դրա համար էլ գործարարը ստիպված, հիասթափվելով հայաստանյան դատական համակարգից, անարդարությունից դիմել է միջազգային տնտեսական դատարան, որի վճիռը շուտով կլինի։ «Էդմոն Խուդյանի միակ սպասելիքը միջազգային արբիտրաժային դատարանից է։ Թե չէ Հայաստանում դատերը կամ կայանում եմ, կամ չեն կայանում։ Տուժողների մի մասը չի գալիս դատարան, քանի որ արտասահմանում են։ Դրա պատճառով նիստերը շատ են ձգձգվում։ Տուժողներից ով էլ գլիս է Վլադ Մանգասարյանը պատճառ է բռնում, նիստը վերածում է բանավեճի, որ ժամանակ ձգի։ Նա ամեն ինչ անում է, որ դատաքննությունը հնարավորինս արագ ձգվի։ Դա իրեն օգուտ է։ Բայց գործով 26 դրվագ կա, բոլորով էլ նա մեղավոր է և բավարար ապացույցներ կան»,-ասաց Էդմոն Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Հայատսանի համար շատ կարևոր է, որ այստեղի դատարանում գործը արագ քննվի, որ գոնե միջազգային դատարանին ցույց տան, որ իրենք ջանք են գործադրում երկրի ներսում արդարադատություն սահմանելու համար։

Անդրադառնալով վարչապետի՝ սփյուռքահայերին արված կոչին, Հովհաննիսյանը նկատեց, որ Էդմոն Խուդյանը ինքն էլ է ցանկանում  ներդրումներ իրականացնել Հայաստանում, եթե դրա համար բավարար պայմաններ և երաշխիքներ ստեղծվեն Հայաստանում։ «Վարչապետի պարտականությունն է գործարարներին ներդրումներ անելու կոչեր հնչեցնել, բայց մինչ այդ իրենք պարտավոր են պայմաններ, միջավայր ստեղծել դրա համար։ Թե չէ նույն սփյուռքահայ գործարարները շատ լավ ինֆորմացված են, շատ լավ են զգում դաշտը և եթե իրենք տեսնեն, որ երկրի ներսում նույն կառավարությւնը ձեռնամուխ է, որ արդարադատություն սահմանվի, ապա կգան և ներդրումներ կանեն։ Բայց գործարարները բոլորը իրար հետ կապված են, ինֆորմացված են ու ամեն ինչ բոլորի աչքի առաջ է։ Տեսնում են իրականում ինչ է կատարվում»,-եզրափակեց Սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում