Մաֆիայի դեմ պայքարի խոշոր օպերացիայի արդյունքում՝ Սիցիլիայում ձերբակալվել է ավելի քան հիսուն մարդ, ովքեր կասկածվում են 16 մաֆիոզ ընտանիքների հետ կապի մեջ։
Ձերբակալվածներին կասկածում են դրամաշորթության և թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ։ Մաֆիոզ կլանի անդամներին պատկանող կազմակերպությունները անցել են պետության տնօրինության տակ։
Ձերբակալվել է նաև Սան–Բյաջիո–Պլատանի քաղաքի քաղաքապետ՝ Սանտո Սաբելլան, ով իր պաշտոնը ստացել էր մաֆիոզ կապերի օգնությամբ։