Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել օդանավից և գրել. «Դավոսի ճանապարհին»:
Կարեն Կարապետյանի հետ միևնույն օդանավում են Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ պատվիրակությունը մեկնում է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: