Tuesday, 14 05 2024
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում

Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է․ Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանում առկա գնաճը վերահսկելի է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ դեռ երկու տարի առաջ նախընտրական և հետընտրական շրջանում իրենք հայտարարել են, որ հարկային դաշտում արհեստական քաղաքականություն չի իրականացվելու, նախընտրական շրջանում դուրեկան բյուջե կամ ծրագիր չեն ներկայացնելու՝ հանրության ձայները շահելու համար: «Հետընտրական շրջանում իրավիճակը նույնը պետք է լինի: Մենք ռեալ գնահատում ենք մեր հնարավորությունները, ռեսուրսները: Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, թե ինչպես անենք, որպեսզի կարողանանք արտաքին պարտքը մարելուն զուգահեռ բարձրացնել թոշակները և աշխատավարձերը: Իսկ հարկերը իջեցնելով, ինչպես պահանջում են մեր որոշ գործընկերներ, նման քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ հանրության որոշ հատվածի մոտ դժգոհությունների և հուզումների առկայության պարագայում իրենք պարտավորվում են տանել բացատրական աշխատանքներ: «Մենք հունվարի 23-ին կազմակերպում ենք լայնածավալ խորհրդարանական լսումներ, որպեսզի այդ հարցերի պատասխանները տանք: Եթե դուք ուշադրություն դարձնեք, մեզ մոտ գնաճը 2.6 տոկոս է, իսկ դուք ամեն ինչ պետք է համեմատության դաշտում նայեք: Տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը տատանվում է 6.8-7.6 տոկոսի շրջանակներում, սակայն սա սփոփանք չէ, մենք նայում ենք իրավիճակին, ներկայացրել ենք ապագայի ծրագրեր, ապագային միտված բյուջե և պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն տանել, որ առաջիկա տարիներին ունենանք թոշակների և աշխատավարձերի աճ»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց՝ եթե լսումների արդյունքում պարզվի, որ որոշ ապրանքներ արհեստականորեն են թանկացել, իրենք դրանից կանեն հետևություններ, իսկ մեղավորների առկայության դեպքում նրանք կպատժվեն:

Պատգամավորը վստահեցնում է, որ կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում: «Մենք ունենք ներդաշնակ տնտեսական աճ: Ես կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է կառավարությունը, հաջողված է, և առաջիկա տարիներին մենք դրա արդյունքները կտեսնենք»,-եզրափակեց Բաղդասարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում