«Կրակ և ցասում. Դոնալդ Թրամփի Սպիտակ տան ներսում» գրքի հեղինակ Մայքլ Վուլֆը հայտարարել է, որ Թրամփը դավաճանում է իր կնոջը՝ Մելանյային։ Այս մասին հայտնում է Media ITE հեռուստաալիքը։
Լրագրողը գրքում Թրամփի կյանքից որոշ մանրամասներ է պատմել, որոնք խոսում են իրենք իրենց մասին։ Գրողը համոզված է միլիարդատիրոջ ընտանիքում դավաճանության փաստում, նույնիսկ գիտի, թե ում հետ է նախագահը դավաճանում Մելանյային, սակայն չի գաղտազերծել նախագահի սիրուհու անունը։
Նա հաստատում է, որ պետության ղեկավարը ներկայում սիրավեպ ունի։ Վուլֆը նշել է, որ դրա վերաբերյալ վերջնական ապացույցեր գտնել չի հաջողվել, սակայն ինքն ավելի քան վստահ է դրանում։
Գրքի հիման վրա կինոմատոգրաֆները ցանկանում են հեռուստասերիալ նկարահանել։