Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մի «ծեծի» լեգենդ. ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը

Դեսպան Արմեն Սարգսյանի առաջադրումը որպես Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածու ոչ այնքան համակարգը թարմացնելու հույսեր է ծնել, որքան վերակենդանացրել է կենցաղային մակարդակի մի զրույց, ավելի ճիշտ` «լեգենդ», որը վերաբերում է Հայաստանի վարչապետի պաշտոնից նրա հրաժարականին, որն իբրև թե հետևանք է եղել Սարգսյանի` Վազգեն Սարգսյանի հետ ունեցած խիստ հակադրության: Որոշ «իրազեկվածներ» անգամ մանրամասներ են պատմում, թե ինչպես է Սպարապետը «ծեծել» Արմեն Սարգսյանին: Կասկածից վեր է, որ այս ասեկոսեները միտումնավոր են տարածվում` «մի գնդակով երկու նապաստակ խփելու» նպատակով: Վազգեն Սարգսյանի եղբայրները կտրականապես հերքում են, թե իրենց ավագ եղբայրը որևէ խնդիր է ունեցել Արմեն Սարգսյանի հետ` մատնանշելով նրանց նույնիսկ ջերմ հարաբերությունները: Չնայած այս պարզաբանումներին` սուտը ձնագնդու պես մեծանում է, որովհետև, ըստ ամենայնի, ոմանք նպատակային կերպով փորձում են պետության ձախորդ ընթացքը բարդել Վազգեն Սարգսյանի վրա, ով փաստորեն «մեղավոր» է դառնում, որ Արմեն Սարգսյանի նման «առաքյալին» թույլ չի տրվել Հայաստանը «փրկել» դեռ 22 տարի առաջ:

Առնվազն բարոյական չէ, որ բոլոր ասպարեզներում ձախողված իշխանությունը խրախուսում է, որ Արմեն Սարգսյանի քաղաքական վերադարձը Հայաստան տեղի ունենա Վազգեն Սարգսյանին վարկաբեկելու ճանապարհով: Սա խոսում է իշխանության քաղաքական, բարոյական սնանկության մասին, մյուս կողմից` ակնհայտորեն հող է նախապատրաստվում, որ, ըստ անհրաժեշտության, պետական մակարդակով «բոբո» հայտարարվի Երկրապահի վերնախավը: Թե ինչու, մնում է ենթադրել:

Ինչու է լռում 22 տարի առաջ «ծեծված» Արմեն Սարգսյանն, այնքան էլ պարզ չէ, որովհետև առաջինը նա պետք է շահագրգռված լիներ, որ իր քաղաքական վերադարձը չստվերվի իրականության հետ աղերս չունեցող տհաճ պատմությամբ: Հայաստանի նախագահի պաշտոնին չի կարող հավակնել մեկը, որի «արժանիքներից» մեկը համարվում է Ազգային հերոսի կողմից «ծեծվելը», եթե, իհարկե, Հայաստանում չի հաստատվել օտարի օկուպացիոն ռեժիմ:

Մյուս կողմից` «ծեծված», «հալածված» Արմեն Սարգսյանի կերպարի տակ պատկերվում է կամազուրկ մի գործիչ, որի պաշտոնավարումը ավելի է արժեզրկելու նախագահի պաշտոնն, որն առանց այդ էլ կորցրել է իր իրավա-քաղաքական կարգավիճակը սահմանադրական փոփոխությունների համատեքստում: Ոմանց պետք է, որ Արմեն Սարգսյանն իշխանության մեջ ի սկզբանե լինի «անգլիական թագուհի»` գեղեցիկ ժպիտ, որի միակ ֆունկցիան համակարգի այլանդակությունը քողարկելն է: Արմեն Սարգսյանը պարտավոր է մեկ անգամ և վերջնականապես վերջակետ դնել այս կեղծիքին, անդուր հորինվածքին` հանուն պետության վարկի, սեփական հեղինակության, Վազգեն Սարգսյանի հիշատակի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում