Monday, 13 05 2024
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի

Կարեն Կարապետյանի թիմը նվազեց. ուշագրավ հրաժարական

Հայաստանում հրաժարական է տվել էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Նրա հրաժարականի մտադրության և անգամ փորձի մասին մամուլում գրվել էՐ նաև ավելի վաղ: Այդ իմաստով հրաժարականը անսպասելի գնահատել, թերևս, չարժե: Այլ է հրաժարականի քաղաքական համատեքստը: Ինչպես միշտ, Հայաստանում քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները հանրության համար հանգամանալի կամ համոզիչ բացատրվող իրողություն չեն, թեև, այդ իմաստով, բացառիկ է հնարավոր դիտարկել, օրինակ, արդարադատության նախկին նախարարներից մեկի՝ Գևորգ Դանիելյանի հրաժարականը: Բայց դա էլ իր տարօրինակությունն ուներ՝ նախարարին պաշտոնանկ էին արել այն պատճառով, որ նա չէր պատժել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին, որը Հայաստանում, այդ իմաստով, անձեռնամխելիների շարքից է կամ էր գոնե այդ փուլում՝ լինելով Սերժ Սարգսյանի մերձավոր անձանցից մեկի զարմիկը: Այլ կերպ ասած՝ Հայաստանում եթե այդպիսի պաշտոնանկությունները կամ հրաժարականները բացատրվում են, ապա այդ բացատրությունն էլ իր հերթին է լինում տարօրինակ:

Տարօրինա՞կ է էներգետիկայի նախարարի հրաժարականը, թե՞ ոչ: Առայժմ դժվար է ասել: Համենայնդեպս, այն իհարկե տեղավորվում է ներկայիս իրողությունների և սպասվող զարգացումների տրամաբանության մեջ: Այդ համատեքստում իրավիճակը դիտարկելիս, թերևս, արժե արձանագրել, թե ներիշխանական որ թևի կամ թիմի մեջ էր Աշոտ Մանուկյանը: Նա համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի այսպես ասած՝ «տեխնոկրատ ընկերների» թիմի անդամ: Աշոտ Մանուկյանը կառավարություն եկավ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո, այսպես ասած մասնավոր կամ մենեջերական սեկտորից, ինչպես գյուղատնտեսության նախարարը, ինչպես առողջապահության, կապի ու տրանսպորտի նախարարները: Ըստ այդմ, առաջին արձանագրումը կամ եզրակացությունը՝ հեռանում է Կարեն Կարապետյանի թիմակիցը կամ տեխնոկրատ ընկերը, որը նրա հետ փաթեթով էր դարձել ոչ միայն կառավարության, այլ որոշ ժամանակ անց նաև ՀՀԿ անդամ:

Ինչո՞ւ է հեռանում Աշոտ Մանուկյանը, և արդյո՞ք դա հնարավոր է գնահատել Կարեն Կարապետյանի դիրքային կորուստ կամ նահանջ, երբ կառավարությունում մեկով նվազում է նրա թիմակիցների թիվը: Այդ մասին եզրակացության համար պետք է իհարկե տիրապետել Աշոտ Մանուկյանի հրաժարականի նրբերանգներին: Նա հեռանում է, որովհետև չի՞ ցանկանում մնալ առավել սրվելիք ներիշխանական ինտրիգների մեջ և այդպիսով Կարեն Կարապետյանին տալիս է կարևորագույն ոլորտում թիմն առավել մրցունակ կադրով ամրապնդելու հնարավորություն, թե՞ կար այն խնդիրը, որը շոշափում էր մամուլը՝ կոնֆլիկտ նախարարի և փոխնախարար Հայկ Հարությունյանի միջև, որը վարչապետի փեսան է և դե ֆակտո նա էր կառավարում նախարարությունը: Իհարկե այդ մասին մամուլի հրապարակումները Հայկ Հարությունյանը հերքել է:

Տվյալ համատեքստի մասով շատ բան պարզ կլինի իհարկե այն բանից հետո, երբ հայտնի լինի նոր նախարարի անունը: Ըստ այդմ, հնարավոր կլինի գնահատել՝ կորցրե՞ց, թե՞ ձեռք բերեց Կարեն Կարապետյանը: Մյուս կողմից, էներգետիկայի նախարարի հրաժարականը տեղի է ունենում մի քանի նշանային իրադարձությունների ֆոնին: Նախ՝ Կարեն Կարապետյանի անսպասելի արձակուրդը տոներից հետո, Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը գնաճի վերաբերյալ, որին, իհարկե, կոնկրետ Աշոտ Մանուկյանը ներկա չէր, որը, սակայն, որպես իրադարձություն պարունակում էր անշուշտ ավելի լայն ներիշխանական քաղաքական համատեքստ, քան մասնակից գերատեսչությունների շրջանակը: Փաստացի, այդ խորհրդակցությունից հետո տեղի է ունենում կառավարության կազմի փոփոխություն, ու թեև փոփոխվողը էներգետիկայի նախարարն է, այդուհանդերձ ակնառու է, որ այդ ոլորտը տնտեսական քաղաքականության առանցքային ոլորտ է, եթե ոչ անմիջական գործունեության, ապա բազային իմաստով: Ի վերջո, ամեն ինչի հիմքը, խոշոր հաշվով, էներգետիկ ենթակառուցվածքներն են, էներգակիրները:

Մյուս կողմից, էներգետիկայի նախարարը հրաժարական է տալիս այն ժամանակահատվածում, երբ խորհրդարան է ներկայացվում էներգետիկ մատակարարումների շուկայի ազատականացման հայեցակարգը: Իսկ այստեղ շոշափվում են բավականին նուրբ շահեր, մենաշնորհային շահեր, այդ թվում՝ թե՛ ռուսական «Գազպրոմ»-ի, որը Հայաստանում խոշոր արտադրող է, նաև՝ գազի մատակարար, որով արտադրվում է էներգիայի մի ահռելի մաս, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, որի սեփականատերն էլ Սամվել Կարապետյանն է, որը ևս Կարեն Կարապետյանի թիմակից է, կամ այս դեպքում գուցե հնարավոր է ասել, որ Կարեն Կարապետյանն է Սամվել Կարապետյանի թիմից: Արդյո՞ք էներգետիկայի նախարարի հրաժարականը պայմանավորված է այդ գործընթացով, որն ավելի շուտ արդեն դառնում է ոչ այնքան ներհամակարգային կամ ներիշխանական, այլ՝ ներթիմային դիմակայության դրսևորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում