Անցած տարվա նոնեմբեր–դեկտեմբեր ամիսներին անցկացված հարցման արդյունքներով, որը իրականացվել է ամերիկյան ոչ կառավարական NDI կազմակերպության պատվերով՝ Վրաստանում կանանց հիմնական խնդիրն այսօր ընտանեկան բռնությունն է։
Հարցվողներին մի շարք խնդիրներ են առաջարկվել, որոնք կարող են անհանգստացնել վրացի կանանց, և 81%–ը նշել է հենց ընտանեկան բռնությունը, 72%-ը՝ խնդիր են համարում վաղ ամուսնությունը, 56%-ը սեռական բռնությունը, 53%-ը մանկապարտեզների չբավականացնելը, 52%-ը քաղաքականության մեջ կանանց ոչ բավարար մասնակցությունը, 47%-ի համար խնդիր է այն, որ կանայք չեն ստանում ընտանիքի ժառանգությունը, 46%-ի համար կնոջ վերարտադրողական առողջության մասին ինֆորմացիայի անբավարար լինելը։
Հարցվողներին նաև առաջարկել են կարծիք հայտնել տղամարդկանց և կանանց իրավունքների հավասարության մասին։ Հարցվողների 80%–ը դրական են արտահայտվել դրան, 16%-ը՝ բացասական, 4%-ը պատասխան չի ունեցել։
Այն հարցին, թե արդյոք իրենք կողմ են, որ Վրաստանի խորհրդարանը ընդունի սեռական բռնությունների դեմ օրենքը, դրական է պատասխանել հարցվողների 77%-ը, բացասական՝ 14%-ը, 8%-ը պատասխան չի ունեցել։