ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տվերի մարզում այցելել է «Նիլո-Ստոլոբենսկի անապատ» վանք և մասնակցել մկրտության լողին։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տիրոջ մկրտության տոնի առիթով Պուտինը մասնակցել է պատարագին, ինչպես նաև Սելիգեր լճում մկտության լողին»,-ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ջերմաստիճանը Սելիգերի շրջանում գիշերը եղել է -6-7 աստիճանից ոչ ցածր։ Մամլո քարտուղարը նաև ասել է, որ Պուտինն արդեն մի քանի տարի է՝ ընկղմվում է սառցանցքի մեջ։