«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` այսօր առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ձերբակալվել է անցած տարի սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի բակում հրազենային վիրավորում ստացած Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, օրը ցերեկով Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Թուֆենկյան հյուրանոցի բակում ավտոմատից կրակոցներ էին արձակվել Վահագն Աբգարյանի ուղղությամբ։ Արձակված կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի անվտանգության աշխատակիցը՝ Գագիկ Մոսինյանը, իսկ մյուսները կրակոցներից չէին տուժել: Ալավերդցի Վահագը կրծքավանդակի հարևանությամբ ծանր հրազենային վիրավում էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին՚ Դեպքից հետո սպանության համար հետախուզվում էր հայտարարվել Ալավերդիի բնակիչներ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ, որոնք հետագայում հայտնաբերվել էին։
Թե ինչու է գործից 4-5 ամիս անց ձերբակալվել Վահագն Աբգարյանը, կփորձենք պարզել ավելի ուշ։