Tuesday, 14 05 2024
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:30
Նավթի գներն աճել են. 13-05-24
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները

Գնաճի նպատակը հարուստների հարստացումն է

Արդյո՞ք Հարկային օրենսգրքի փոփոխության և որպես դրա հետևանք գնաճի արդյունքում տուժում են բոլորը, թե՞ կան մարդիկ, ովքեր այդ գնաճի արդյունքում ավելի մեծ հարստություն են կուտակելու: Փորձենք հաշվել, թե իրականում ո՞ւմ վրա և որքա՞ն է ազդելու գազի, բենզինի և դիզվառելիքի թանկացումը:

Հունվարի 1-ից թանկացել է սեղմված գազի նկատմամբ կիրառվող ակցիզային հարկը: Հայաստանում տարեկան գազալցակայանների կողմից վաճառվում է 500 մլն խմ գազ: Ակցիզային հարկի և ԱԱՀ բարձրացման արդյունքում յուրաքանչյուր խմ գազի հարկը թանկացել է 20 դրամով, ինչի արդյունքում պետբյուջեն հավելյալ կստանա 10 մլրդ դրամ: Սա, եթե գազի սպառման նախորդ տարվա ծավալը պահպանվի, չնայած գազի թանկացումը անպայման ազդելու է սպառման ծավալի նվազեցման վրա:

Գրեթե 20 դրամով ավելացել է նաև բենզինի վրա կիրառվող հարկը: Հայաստանում տարեկան սպառվում է 140 հազար տոննա բենզին, ինչը հավասար է 182մլն լիտրի, որը բազմապատկելով 20-ով, ստանում ենք 3 մլրդ 640 մլն դրամ: Հենց այսքան հավելյալ գումար կմտնի բյուջե բենզինի թանկացման դեպքում:

Բայց ամենահետաքրքիրը դիզվառելիքի դեպքում է: Դիզվառելիքը թանկացել է միանգամից 60 դրամով, բայց դիզվառելիքի թանկացման դեպքում բյուջեն ոչ թե հավելյալ գումար է ստանալու, այլ ընդհակառակը` վնաս է կրելու: Դա ևս շատ հեշտ է հաշվել: Հայաստանում մինչև 2018թ. դիվառելիքի վրա կիրառվում էր միայն ակցիզային հարկ՝ 35 հազար դրամ յուրաքանչյուր տոննայի դիմաց: Տարեկան Հայաստանում սպառվում է 120 հազար տոննա, և ստացվում է, որ Հայաստանի բյուջեն դիզվառելիքից ստանում էր 4 մլրդ 200 մլն դրամի հարկային մուտք: 2018թ. հունվարի 1-ից ակցիզային հարկը իջեցվեց և դարձավ 13 հազար դրամ, և այս դեպքում կստացվի մոտ 1․5 մլրդ դրամի ակցիզային հարկ, և բյուջեի կորուստը կկազմի 2․6 մլրդ դրամից ավելի գումար: Բայց դիզելային վառելիքի նկատմամբ նոր Հարկային օրենսգրքով կիրառվեց ԱԱՀ՝ ավելացված արժեքի հարկ, որից մինչ այդ դիզվառելիքը ազատված էր: Թվում է՝ թե դրա արդյունքում բյուջեն առնվազն 10 մլրդ դրամի հավելյալ մուտք կստանա, և դա կփակի այն վնասը, որը կրելու է բյուջեն ակցիզային հարկի էժանացման արդյունքում: Բայց դա միայն առաջին հայացքից:

Հիշյալ 120 հազար տոննայից մոտ 100 հազարը սպառում է Հայաստանի հանքաարդյունաբերությունը, և միայն 20 հազարն է, որ բաժին է հասնում գյուղատնտեսությանը և դիզվառելիքով աշխատող քաղաքային ավտոտրանսպորտին: Հանքաարդյունաբերողները աշխատում են ավելացված արժեքի հարկման դաշտում, իսկ Հայաստանի Հարկային օրենսգիրքը նախատեսում է, որ նրանք արտահանման դեպքում պետք է հետ ստանան իրենց վճարած ԱԱՀ-ն: Այսինքն՝ այսօր նրանք գնեցին դիզվառելիքը, այն օգտագործեցին, իսկ իրենց ապրանքը արտահանելուց հետո պետական բյուջեից հետ են ստանալու դիզվառելիքի մեջ մտած ԱԱՀ-ն:

Ստացվում է, որ հանքաարդյունաբերողները հունվարի 1-ից դիզվառելիքը ձեռք են բերելու ավելի էժան գներով, քան հունվարի 1-ից առաջ: Դիզվառելիքը էժան է, քանի որ դրա գնի մեջ մտնող ակցիզային հարկը փոքրացել է, իսկ ԱԱՀ-ն նրանք հետ են ստանում: Իսկ ում են Հայաստանում պատկանում, պղնձի, մոլիբդենի, ոսկու և նույնիսկ քարի հանքավայրերը: Իհարկե իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին: Եվ Հարկային օրենսգիրքն էլ գրվել է հենց այն հաշվարկով, որ նրանք ոչ միայն չտուժեն, այլ՝ մի բան էլ օգտվեն:

Մինչդեռ, սեղմված գազն ու բենզինը սպառում են հասարակության ամենալայն խավերը: Ստացվում է, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում տուժում են շարքային քաղաքացիները, իսկ օգտվում են իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները: Այլ բան չէր էլ կարող տեղի ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում