Գիտնական Նաջիդ Ստիվենսի գլխավորած ավստրալացի գիտնականների խումբն առաջին անգամ բնութագրել է ութոտնուկի կողմից դելֆինի սպանության արտասովոր դեպք։ Դելֆինը սեփական կերի զոհն է դարձել այն պահին, երբ փորձել է կուլ տալ կակղամորթին։ Այս մասին հայտնում է Marine Mammal Science-ը։
Շշաձև քիթ ունեցող հնդկական դելֆինները, որոնք ապրում են տեղի ջրերում, հաճախ են որս իրականացնում ութոտնուկների նկատմամբ։ Գիտնականների խոսքով՝ դելֆինները կարող են թուլացնել մակալեզուն՝ սնունդը մեծ կտորներով կուլ տալու համար։