Այսպիսի եզրահանգման են եկել հյուսիսկորեական լրագրողները՝ ուսումնասիրելով ԱՄՆ նախագահի Twitter-ը։
ԿԺԴՀ–ի գլխավոր թերթը՝ «Նոդոն սինմունը» (Rodong Sinmun) մեկնաբանություն է հրապարակել, որտեղ Թրամփին «ծեր մարազմատիկ» են անվանել։ Նման գնահատականի է նա արժանացել այն բանից հետո, երբ Twitter-ում պարծեցել էր, որ իր միջուկային կոճակն ավելի մեծ է, քան հյուսիսկորեական առաջնորդ՝ Կիմ Չեն Ինինը։
Ամբողջ մարդկությունը անհանգստացած է նրանով, որ Թրամփի հոգեկան վիճակը օրեցօր վատանում է։ Եթե այդ «ծեր մարազմատիկին» թողնենք միջուկային կոճակի հետ մենակ, պարզ չէ, թե ինչ անելանելի արհավիրքի դա կբերի,– ասվում է հոդվածում։