Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բաժանորդները վրդովվել են այն բանից հետո, երբ նա սոցցանցերում հրապարակել է իր աղբամանների լուսանկարը։ Բանն այն է, որ «ոճային» աղբամանները եղել Louis Vuitton-ից։
37-ամյա Քարդաշյանի հասցեին ուղղվել է քննադատությունների տարափ։ Շատ օգտատերեր վրդովված են այն բանից, որ ոմանք աղքատության շեմին են, իսկ Քարդաշյանների մոտ նույնիսկ աղբամաններն են հայտնի բրենդից։ Ոմանք էլ կատակել են՝ ասելով, աղբամաններն ավելի լավ ենք հագնվում, քան իրենք։ Հրապարակումը ջնջվել է, սակայն մեկնաբանությունների հոսքը չի պակասել։