Լուրեր
Վարչապետը մեկնում է զվարճանք-խրախճանքների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն. Լուիզա Սարգսյան
  • 17:34
  • 2018-01-16
  • Դիտումներ՝ *

ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հայտարարեց, որ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում տարին սկսում ենք թանկացումներով:

«Վարչապետը, իր խոսքով ասած, արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն՝ մեկնում է զվարճանք-խրախճանքների, նախարարները գինարբուքի մեջ են՝ մոռանում են իրենց պարտականությունների մասին, իսկ երբ երկրի ղեկավարն է հավաքում պատկան մարմիններին, նրանք ասես դասը վատ սերտած աշակերտների նման՝ գրիչները ձեռքներին ջանք են գործադրում՝ ցույց տալու, որ շատ մտահոգ են»,- հայտարարեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *