ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից արցախյան խնդրին անդրադարձը եղել է հարցուպատասխանով:
«Պարոն Լավրովը հաստատեց, որ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք չկա և փաստեց որ գերտերությունների միջև հակամարտության կարգավորման հարցում կոնֆլիկտներ չկան: Հայաստանում Լավրովի ձևակերպման հետ կապված անհանգստությունը, լրատվական որոշ սեգմենտում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը:
Նրա կարծիքով՝ հակամարտության վերջնական կարգավորման համար դժվար մեկ փաստատթուղթ բավարարի․ «Փաթեթ չի նշանակում լուծումներ միանգամից»: