Ավստրալիայի կենդանաբանական այգում լույս աշխարհ են եկել մահացու վտանգավոր հարյուրավոր սարդեր։ Տեսանյութը հրապարակել է The Mirror-ը։
Հոլովակում փոքրիկ սարդերը դուրս են գալիս սարդոստայնի բոժոժից։ Այն պատռելուն օգնում են այգու աշխատակիցները՝ ունելիի օգնությամբ։
Երբ սարդերը մեծանան, այգու աշխատողները նրանց թույնը կտան դեղագործական ընկերություններին՝ դրանից հակաթույն պատրաստելու համար, որը կյանքեր կփրկի։ Այգին տվյալ տեսակի սարդերի թույնի միակ մատակարարն է։
Սիդնեյյան լեյկոսարդոստայնային սարդերի թույնը համեմատելի է ցիանիդի հետ։