Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ում հետ քննարկել է երկու երկրների միջև կանոնավոր ավիագծերի բացման առավոտյան արարողությունը (Բաքու-Սոֆիա), դեպի Բուլղարիա բնական գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը և «Բալկան» գազային հանգույցի շինարարության նախագիծը։
Հանդիպմանը Բոյկո Բորիսովը հերթական անգամ ընդգծել է, որ Բուլղարիան աջակցում է Հարավային գազային միջանցքի շինարարությանը, որի իրագործման մեջ առաջատար դեր է խաղում Ադրբեջանը։
Իր կողմից Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանն իր պետական SOCAR ընկերության միջոցով պատրաստ է սեփական հաշվին Բուլղարիայում գազիֆիկացում կատարել։
Վարչապետ Բորիսովի խոսքով՝ նախարարներն ուսումնասիրում են երկրի գազիֆիկացման հնարավորությունները։ Նա հայտարարել է, որ պայմանավորված 1 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազը կլինի ամենաէժաններից մեկը, և Բուլղարիան ծրագրում է օգտագործել այն էներգապես աղքատ բնակչության համար։