Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Հայփոստ»-ը սովորական շորթող է. այնտեղ գրպանահատությամբ են զբաղված»

«Հայաստանում փոստային կապի միակ օպերատոր «Հայփոստ»-ը սովորական շորթող է»,- համոզված պնդում է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը, որն անձամբ, իր օրինակով է համոզվել նման պնդում կատարելու համար։ Նա տարեվերջին որոշել է ԱՄՆ-ում բնակվող իր բարեկամների համար փոքրիկ նվեր-փաթեթներ ուղարկել՝ կոնյակ և հայկական չիր։ Դրա համար այցելել է մի քանի փոստային բաժանմունք՝ ճշտելու համար ծառայության գները։ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 0039 փոստային բաժանմունքում Հեքիմյանին ասում են, որ ծանրոցը պետք է լինի 2 կգ, քանի որ դրանից բարձր արդեն ծառայության գինը կտրուկ բարձրանում է։ Փոստային բաժանմունքում նաև Հեքիմյանին տեղեկացնում են, որ փաթեթը պետք է մաքսային զննություն անցնի, որն իրականացնելու են փոստի աշխատակիցները։ Դրա համար հարկավոր է փաթեթը բերել փոստային բաժանմունք առանց փաթեթավորելու, որպեսզի մաքսային զննություն կատարվի և նոր փաթեթավորվի։ Ծառայության գինը մաքսային զննության հետ համատեղ արժեցել է 9600 դրամ։ Հեքիմյանը երկու փաթեթ է պատրաստել, ամեն փաթեթի մեջ երկու շիշ կոնյակ և երկու փաթեթավորված չիր է դրել։ Առանց փաթեթավորելու տարել է տուփը և հանձնել 0039 փոստային բաժանմունք։ «Հանձնեցի, կշռեցին, իրենց ասած մաքսային զննություն իրականացրեցին, որն իրենից ենթադրում էր զուտ նայել։ Ուղղակի նայեցին ու դրեցին տուփի մեջ։ Բայց ինձ համար զարմանալի է, թե ինչու է փոստը զբաղվում մաքսային զննությմաբ, և ինչու է այդ ծառայության գումարը ներառված փոստային ծառայության գումարի արժեքի մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հեքիմյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում երկու փաթեթը հանձնել է, վճարումը կատարել է և հեռացել։ Երկու օր անց փոստային բաժանմունքից զանգել են Հեքիմյանին և նշել, որ փաթեթներից մեկը վնասվել է, իսկ մյուսը բարեհաջող տեղ է հասել։ «Ասացին, որ գնամ հետ վերցնեմ փաթեթը՝ չնշելով, որ իրենք պատրաստ են հետ վերադարձնել վնասված փաթեթի գումարը, մինչդեռ ես 9600 դրամ վճարել եմ, որ փաթեթը տեղափոխեն ԱՄՆ, իսկ իրենք վնասել են այն»,- ասաց Հեքիմյանը։

Չհամակերպվելով այս փաստի հետ, նա գնացել է Սարյան 26՝ «Հայփոստ»-ի գլխամաս որ ևէ պատասխանատու պաշտոնյայի հետ խոսելու համար։ «Որևէ պաշտոնյա չկար։ Տեսա միայն մեկին, որը փաթեթների առաքանիների վարչության պետն էր՝ Սևադա Բադալյան անուն ազգանունով։ Նա սկզբում ասաց, որ կօգնի ինձ, որ գոնե 9600 դրամը հետ ստանամ։ Բայց այդ մարդուն իմ հարցերը սկսեցին նյարդայնացնել, նա վրդովվեց և հայտարարեց, որ «Հայփոստ»-ը շատ հզոր կառույց է, բոլոր դատերում իրենք հաղթած են դուրս գալիս,առաջնորդվում են միջազգային օրենքներով։ Վերջում էլ հավելեց, որ անգամ եթե Սերժ Սարգսյանին էլ դիմեմ, ոչ մի բան չի փոխվի։ Եվ եթե ինքը սկզբում հակված էր ինձ օգնելու, ապա հիմա դա էլ չի անի»,- նշեց Հեքիմյանը՝ հավելելով, որ դիանից հետո ինքը «Հայփոստ»-ի տնօրենի անունով բողոք է գրել և գնացել։ Որոշ ժամանակ անց «Հայփոստից» պատասխանում են իր գրությանը, որը, Հեքիմյանի խոսքերով, շատ անհեթեթ պատասխան է։

«Հայփոստ»-ից, մասնավորապես, գրել են, որ Հեքիմյանի կողմից փաթեթը ներկայացվել է փաթեթավորված վիճակում։ «Բայց եթե ես առաքանին ներկայացրել եմ փաթեթավորված վիճակում, ապա ինչպես է կատարվել առաքանու մաքսային զննությունը, որի համար ես վճարել եմ»,- զարմացած հարցնում է Հեքիմյանը՝ հավելելով, որ առաքանին ինքը փաթեթափորել է «Հայփոստ»-ի աշխատակիցների ցուցումով։ Տնտեսական խանութից գնել է համապատասխան փաթեթավորման տոպրակ, աշխատակիցների ներկայությամբ փաթեթավորել է կոնյակները, որոնք չէին կարող նման պայմաններում վնասվել։

«Հայփոստ»-ի գրության հիման վրա Կարեն Հեքիմյանը մի շարք հարցեր է պատրաստել և նոր գրությամբ ուղարկել է ընկերությանը։ «Սա գուցե առաջին հայացքից թվացող փոքր խնդիր է, բայց սա մի օրինակ է, որով ես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչ խայտառակ վիճակում է «Հայփոստ»-ը։ Մարդիկ բացահայտ գրպանահատությամբ են զբաղված։ Ասում են՝ փողը տվեք, բայց մենք դրա դիմաց ծառայություն չենք իրականացնելու։ Իմ ապրանքը ջարդված վիճակում առ այսօր իրենց մոտ է ու ոչ մի խոսք չկա գնալ վերցնելու մասին։ Ես նույնիսկ չգիտեմ էլ ինչն է տարվել, ինչն է մնացել։ Գուցե կոնյակներից մեկը չի ջարդվել, չիրը չի վնասվել։ Հետ վերադարձի մասին ոչ մի խոսք չկա»,- ասաց Հեքիմյանը՝ հավելելով, որ ինքը որոշել է գործընթացը իրավական հարթությամբ տանել։ «Հայփոստ»-ից իր նոր գրության պատասխանը ստանալուց հետո ինքը պատրաստվում է դիմել դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում