Instagram-ի իր էջում Քիմ Քարդաշյանը նկար է հրապարակել, որի համար ատամներին ոսկերչական զարդարանք է հագել՝ որը հաճախ դնում են ատամներին ռեփերներն ու նրանց ընկերուհիները։ Նրանք այնպես են փայլում, որ անմիջապես չես նկատում աստղի շքեղ դեկոլտեն։ Քիմը նաև մի քանի շղթա է հագել, որոնցից մեկի վրա Pablo գրությամբ կախազարդ է. սա ողջույն է իր ռեփեր ամուսնուն՝ Քանյե Վեսթին, որի վերջին ալբոմը կոչվում է The Life of Pablo: Հիշեցնենք, որ Քիմը որոշել էր այլևս զարդեր չկրել, այն բանից հետո երբ 2016 թվականին հարձակման էր ենթարկվել Փարիզում։ Սակայն կարծես թե կատարվածի շոկը հետզհետե անցնում է և Քիմը սկսել է թուլանալ։