Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Լավրովի նուրբ պատասխանը Բաքվին

Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար` հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ունենալ այդ խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր, որովհետև խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը: Ռուսաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի այդ կարգավորման համար»,- ասել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարի այսօրվա ասուլիսի ղարաբաղյան հատվածը լրիվ ներդաշնակ է տարածաշրջանային նրա վերջին այցի համատեքստին:

Մոսկվան այս պահին ԼՂ հարցում պատրաստ չէ գնալ քայլերի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սեպարատ համաձայնությունների, որոնք կհանգեցնեն 2016-ի ապրիլյան սցենարի կրկնությանը: Իհարկե, անկեղծ լինենք, մեզ համար բարենպաստ այս համատեքստի ձևավորման հարցում հայկական դիվանագիտության ներդրումը նվազագույն է: Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այս պահին ճգնաժամային են և հատկապես էներգետիկ ոլորտում Բաքվի ու Մոսկվայի մրցակցությունն ակնհայտ է:

Մյուս կողմից` ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը մնում է միջազգային բացառիկ հարթակը, որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները չեն ենթարկվում Սառը պատերազմի տրամաբանությանը: Սա պատուհան է, որի միջոցով Մոսկվան պահպանում է Արևմուտքի հետ հարաբերվելու, երկխոսելու, նույնիսկ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Ռուսաստանի համար սա ավելի սկզբունքային նշանակություն ունի, քան` ԼՂ հարցում միակողմանի նախաձեռնությունները, որոնք ռիսկային են և տարածաշրջանում կարող են վտանգել ռուսական շահերը` այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 2016-ի ապրիլին: Այսօր Մոսկվայում Լավրովը ընդգծել է համանախագահության միասնականությունն ու ամբողջականությունը, ինչը միանգամայն համահունչ է այն շեշտադրումներին, որոնք հնչում են Երևանից:

Լավրովի դիրքորոշումն անուղղակի պատասխան է Բաքվին, որն անընդհատ շանտաժի միջոցով Մոսկվային փորձում է հակել սեպարատ համաձայնությունների` ստանալով նոր պատերազմի քարտ-բլանշ:

Այս պահին Մոսկվան պատրաստ չէ դառնալ ուժային այն կենտրոնը, որը «պատերազմի թուղթ» կտրամադրի Ադրբեջանին, մանավանդ, որ Լավրովն այսօր տողատակով ակնարկել է նաև առաջնագծում վստահության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին. «Կարծում եմ, որ այժմ կարևոր կլիներ ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որպեսզի շփման գծում, այնուամենայնիվ, իրավիճակը հանդարտվի: Դա կօգներ նաև անցնել քաղաքական կարգավորման»: ԼՂ խնդրում հայկական կողմի համար ստեղծվել է բարենպաստ միջազգային իրավա-քաղաքական համատեքստ:

Խիստ էական է, որ Հայաստանն` արդյունավետ արտաքին քաղաքականությամբ, կարողանա ինստիտուցիոնալիզացնել բարենպաստ ստատուս-քվոն` Ադրբեջանի միջազգային մեկուսացման ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում