Քաթարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին կայցելի Թուրքիա,–երկուշաբթի օրը հաղորդում են թուրքական ԶԼՄ–ները։ Հաղորդվում է, որ Քաթարի Էմիրի այցը տեղի կունենա այսօր` Ռեջեփ Թայիպ Էրդողանի հրավերով։
Հանդիպման շրջանակներում կողմերը կքննարկեն տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև երկկողմանի հարաբերությունների ամրապնդման հարցը։
Այցը մեկօրյա է լինելու։
Ներկայումս Քաթարը` Թուրքիայի տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ արած երկրների շարքում զբաղեցնում է 19–րդ տեղը։
2017 թվականի ութ ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 634 միլիոն դոլար։
Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` 2017 թվականի 6 ամիսների ընթացքում Թուրքիայի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումները աճել են 50.1 տոկոսով 2016 թվականի համեմատ և կազմել են 4,108 միլիարդ դոլար։ Քաթարի ուղիղ ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ կազմել են 541 միլիոն դոլար։