«Ծառուկյան» խմբակցության օրենսդրական 2 նախաձեռնությունների մերժումը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունը թքած ունի իր իսկ տարփողած պառլամենտարիզմի վրա»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական մեծամասնությունը նոր աշխատաոճ է որդեգրել՝ ինչ նախաձեռնությամբ հանդես է գալիս ընդդիմությունը, ասվում է, որ հետագայում սրան արմատական լուծում է տրվելու:
«Էսօրվա թանկացումների պատասխանատուն դուք եք: Պոպուլիստներն էլ եք դուք, դեմագոգներն էլ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: