ԱԺ-ն այսօր՝ հունվարի 15-ին, սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն առաջարկեց եկամտահարկի հետ կապված փոփոխություններ կատարել: Նրա խոսքով՝ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար հունվարի 1-ից գործող 23 տոկոսն իջեցնել 21 տոկոսի, 150 հազարից մինչև 300 հազար ստացողների համար 28 տոկոսն իջեցնել 26 տոկոսի:
Նրա խոսքով՝ 2015-ից մինչև 2020-ը ներառյալ թոշակ-աշխատավարձ չի բարձրացել և չի բարձրանալու. «Գնաճի զսպման մեխանիզմները կարող են կրել մասնակի բնույթ, և միակ տարբերակը եկամտահարկը նվազեցնելն է»:
«Պետք է ժողովրդին շնչելու շանս տալ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: