Ֆրանսիայի հացթուխները ելույթ են ունեցել բագետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ ներառելու օգտին: Համապատասխան հայտարարությունն արել է երկրում հացթուխների և հրուշակագործների ազգային կոնֆեդերացիայի նախագահ Դոմինիկ Անրաքտը:
«Բագետը պետք է գրավի իր օրինական տեղը ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում. Էյֆելյան աշտարակի հետ միասին այն հանդիսանում է Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը»,- հայտարարել է կոնֆեդերացիայի նախագահը RTL ռադիոալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Անրաքտը նշել է, որ Ֆրանսիան կարող է հպարտանալ հացեղենի թխման իր մշակույթով և բագետի ճանաչումը, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն թույլ կտա պահպանել այդ ավանդույթները և ոգեշնչել սկսնակ հացթուխներին: