Պանրի աշխարհի առաջնությունը տեղի կունենա մարտի 6-8-ը Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում: Ինչպես ընդգծում են կազմակերպիչները, WCCC-ն խստիվ պահանջներով միջազգային մրցույթ է՝ ներառյալ փաթեթավորումը: Այդ մասին հայտնում է infoindustria.com-ը:
Մրցույթում մասնակցելու համար գրանցման վճարը կազմում է 70 դոլար մեկ պանրի համար: Պանիրների նմուշների վաճառքի գինը կախված կլինի մրցույթում զբաղեցրած հորիզոնականից: Նախորդ տարիներին մրցույթում հաղթել են Շվեյցարիայից և Հոլանդիայից բերված մթերքները: