Monday, 13 05 2024
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Չեխիայի ԱԳՆ-ն Հայաստանի և ևս 4 երկրների դեսպաններին բացատրել է՝ ինչ է ժողովրդավարությունը

Չեխիայի Արտաքին գործերի նախարարությունը բաց նամակով «անհարկի քայլ» է անվանել այդ երկրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դեսպանների՝ ավելի վաղ իրեն հասցեագրված նամակը։

Դեկտեմբերի 22-ին Չեխիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը սոցիալական ցանցերից մեկում հրապարակել էր Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի դեսպանների հետ համատեղ նամակ, որով մտահոգություն էր հայտնում ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի՝ Պրահայում տեղադրված արձանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբրեյալ։

Եթե պարզ է Ռուսաստանի նման հայտարարությամբ հանդես գալու դրդապատճառը, ապա նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։

5 դեսպան ընդդեմ Պրահա 6-ի

Պրահա 6-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայի ամենախոշոր վարչական շրջանն է։ Նախորդ ամիս այս շրջանի իշխանությունները որոշում են ընդունել ԽՍՀՄ մարշալ Իվան Կոնևի հուշարձանին կից կենսագրության մեջ փոփոխություն մտցնել։ Չեխական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքային իշխանությունը հաստատել է հուշարձանի նկարագրության տեքստը, որում կհիշատակվեն մարշալի կենսագրության «արյունոտ» էջերը ևս։ Նոր մակագրության մեջ քաղաքային իշխանությունները պատրաստվում են հիշատակել, որ «1956-ի աշնանը մարշալ Կոնևը ղեկավարել է հունգարական ապստամբության դեմ խորհրդային բանակի արյունալի ճնշումները, իսկ 1961-ին՝ Բեռլինում, որպես խորհրդային զորախմբի հրամանատար մասնակցել է այսպես կոչված Բեռլինյան երկրորդ ճգնաժամի վախճանին և Բեռլինի պատի կառուցմանը»։

Հենց այս հանգամանքն է, որ մտահոգել է Ռուսաստանի դեսպանատանը և հայտարարության տակ ստորագրած մյուս երկրների դեսպաններին՝ այդ թվում Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին։

Նամակը ստորագրած դեսպանները պնդում են, որ նման կերպ քաղաքային իշխանությունները փորձում են «նվազեցնել հուշարձանի նշանակությունը, որը հանդիսանում է ազատագրման համար Պրահայի բնակիչների երախտապարտության խորհրդանիշը»։

Ինչո՞ւ է այս հարցը հուզում Հայաստանին

Ռուսաստանը բազմիցս շահարկել է Երկրոորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակը՝ քաղաքական հարթակում այս հանգամանքն օգտագործելով Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների դեմ։ Մյուս կողմից, ՌԴ-ն շատ հաճախ Հայրենական պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակը որպես գործիք է դիտարկում նախկին հետխորհրդային երկրները մեկ ընդհանուր գաղափարի շուրջ միավորելու համար։

Այս մասին խոսում են թե փորձագիտական, թե քաղաքական շրջանակներում։ Հենց այդ ֆոնին էլ հետխորհրդային բլոկի ցանկացած երկրում ցանկացած հակախորհրդային գործողություն բացասական արձագանք է ստանում։ Այդպես է թե Լեհաստանի, թե Ուկրաինայի, թե Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի մյուս երկրների դեպքում։ Այդպես է Հայսատաանի դեպքում, որտեղ Նժդեհի արձանի տեղադրումը ռուսական քաղաքական շրջանակները դիտարկվում են որպես անարգանք ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների նկատմամբ ևս։ Հենց այս տրամաբանության մեջ էլ պետք է փնտրել ռուսական դեսպանության հրապարակած նամակի տրամաբանությունը։

Սակայն արդյո՞ք կա որևէ հակահայկական բան ԽՍՀՄ հերոս հանդիսացող մադրու կենսագրությունն ավելի ամբողջական ներկայացնելու՝ այլ, ինքիշխան երկրում քաղաքային մակարդակի պաշտոնյաների ընդունած որոշման մեջ։ Կարծում ենք՝ ոչ, պարզապես Չեխիայում Հայաստանի դեսպանը, ստորագրելով այդ ընդհանուր նամակի տակ, դարձել է Ռուսաստանի քաղաքականությունը սպասարկող անձ՝ իր աջակցությունը հայտնելով մի նամակի, որի տակ ստորագրել են ժողովրդավարական արժեքներից հեռու գտնվող Ադրբեջանը, Բելառուսը և Ղազախստանը։

Չեխիայի ԱԳՆ-ն հնգյակին բացատրել է, թե ինչ է ժողովրդավարությունը

Չեխիայի ԱԳ նախարար Մարտին Ստրոպնիցկու 5 երկրների դեսպաններին ուղղված պատասխանը, սակայն, բավականաչափ հանգամանալից էր։ Արձագանքելով Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանների մտահոգությանը, Չեխիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը «խորը հարգանքով է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր պայքարել են նացիստների դեմ, վերջիններիս զոհերին ևս՝ այդ թվում Կարմիր բանակի բոլոր ազգությունների մարտիկներին», սակայն որոշման կայացման իրավունքը Պրահայի քաղաքացինեներին ու նրանց կողմից ընտրված տեղական իշխանություններինն է։

«Եթե դուք գրում եք, որ Կոնևի արձանը Պրահայի բնակիչների շնորհակալության խորհրդանիշն է, ապա միակ հնարավոր որոշումն է հնարավորություն տալ հենց Պրահայի բնակիչներին և ժողովրդավարական սկզբունքով ընտրված ներկայացուցիչներին որոշել, թե ինչ տեսք պետք է ունենա քանդակը և դրա պատվանդանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Այլ կերպ ասած, Չեխիայի իշխանություններն այս երկրների դեսպաններին ակնարկեցին, որ ի տարբերություն այդ երկրների, Չեխիայում հարգվում է տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը: Գաղափար, որը կարծես չեն զգում Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Բելառուսի դեսպանները:

Արեն Մելիքյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում