Tuesday, 14 05 2024
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Համաշխարհային բանկը փորձում է ստվերել մեր հաջողությունները

Համաշխարհային բանկը իր տարեկան զեկույցում հերքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և կառավարությանը: ՀԲ ցուցանիշներով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2017թ.կազմել է 3․7 տոկոս, և ոչ թե 6 տոկոսից ավելի, ինչպես պնդում էր նախագահ Սարգսյանը 2017թ տարեվերջին: Անցած տարվա դեկտեմբերի 21-ին, նախագահական նստավայրում, գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը ասել էր. «Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ՝ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու»: Բնականաբար Սարգսյանը չէր կարող այդ թիվը ուղղակի օդից վերցնել, այդ տվյալները նրան ներկայացրել էին կառավարությունից, այն մարդիկ, ովքեր պաշտոնապես են զբաղվում վիճակագրությամբ: Ուղղակի քիչ տրամաբանական է, որ վիճակագրության պատասխանատուները առանց հրահանգի, ներքին մղումով կեղծում են վիճակագրությունը, հայրենասիրական մղումներից ելնելով ցանկանում են Հայաստանի աճի տեմպերով ահ ու սարսափ տարածել մեր թշնամիների շրջանում, ստիպելով նրանց կապիտուլյացիայի ենթարկվել, մեր հետ մրցակցության անիմաստության և կործանարարության հեռանկարը աչքի առաջ ունենալով: Ավելի հավանական է մտածել, որ վիճակագրության պատասխանատուները թվանկարչությամբ հրահանգ են կատարում:

Դեկտեմբերի 24-ին նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին պարգևատրել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով: Ստեփան Մնացականյանը 1998թ. ղեկավարում է Հայաստանի վիճակագրական ծառայությունը, ուղղակի 1998-2000թթ. նրա պաշտոնը կոչվում էր վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար: Որն է այն ծառայությունը, որը Մնացականյանը մատուցել է հայրենիքին, և արժանացել պետական նման բարձր պարգևի: Ոչ մի կասկած չկա, որ դա հենց 6 տոկոսը գերազանցող տնտեսական աճն է, 7 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվությունը, ապրանքաշրջանառության, արտահանման և մյուս տնտեսական ցուցանիշների այնպիսի տվյալների հրապարակումը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ:

Իսկ թվերը գրեթե կրկնակի ուռճացնելը այնքան էլ հեշտ գործ չի, ինչպես թվում է առաջին հայացքից, դրա համար հսկայական աշխատանք է պետք կատարել: Եթե Մնացականյանը չի պատժվում կեղծ
վիճակագրություն ներկայացնելու համար, այլ պարգևատրվում է, ապա հաջորդ անգամ նրան կարող են շնորհել Հայաստանի ազգային հերոսի կոչում, որովհետև չի կարող այս տարի 6 տոկոս աճ լինել, իսկ մյուս տարի, երբ Սարգսյանը ինքը լինի վարչապետ, այդ թիվը չդառնա գոնե 12 տոկոս: «Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին․․․»,- սա ևս հատված է նախագահ Սարգսյանի նույն ելույթից:

Սերժ Սարգսյանի ներկայացրած վիճակագրությամբ՝ մենք տնտեսական աճի ցուցանիշներով տարածաշրջանում առաջատարն ենք, որովհետև Վրաստանում անցած տարի տնտեսական աճը եղել է 4․3 տոկոս, Ռուսաստանում ընդամենը 1․7 տոկոս, Ադրբեջանում ընդհանրապես 1․4 տոկոս տնտեսական անկում է եղել, և միայն հարևան Թուրքիայում է, որ Հայաստանին մոտ տնտեսական աճ է եղել՝ 6․7 տոկոս: Իհարկե Հայաստանի վիճակագիրները կարող են ասել, որ Համաշխարհային բանկը օգտագործում է ՀՆԱ-ի հաշվարկման այլ մեթոդաբանություն, բայց դա քիչ հավանական է, որովհետև մինչև այժմ Հայաստանը համաձայն է եղել ՀԲ հրապարակած ցուցանիշների հետ, և, օրինակ, 2016թ. 0․2 տոկոսանոց աճի ցուցանիշը չի վիճարկվել:

Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 3․8 տոկոս, իսկ 2019-2020թթ.՝ 4 տոկոս: Բայց դրան զուգահեռ աճելու են նա մեր հարևանների տնտեսությունները:

Օրինակ՝ Ադրբեջանի տնտեսության համար այս տարի կանխատեսվում է 0․9 տոկոսանոց աճ, իսկ արդեն 2020թ. աճը կհասնի 2․6 տոկոսի: Վրաստանի տնտեսության համար 2020թ. ընդհանրապես կանխատեսվում է 5 տոկոսանոց աճ: Իրանի տնտեսությունը, որը 2016թ. 13 տոկոսը գերազանցող աճ է ունեցել, անցած տարի աճել է 3․6 տոկոսով, իսկ 2019-2020թթ համար կանխատեսվում է 4․3 տոկոսանոց աճ:

Բայց մենք չպետք է վհատվենք, որովհետև մենք ունենք Ազգային հերոսի կոչման ձգտող Ազգային վիճակագրական ծառայության պետ, և նրան անմնացորդ աջակցող իշխանություն: Հաջորդ տարիներին մեր աճը բազմապատիկ ավելին կլինի․ քան մյուս երկրներինը, թեկուզ որ այդ թվերը չեն համապատասխանի ՀԲ ցուցանիշների հետ: Համաշխարհային բանկն ու մյուսները մեզ համար այլևս հեղինակություն չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում