Friday, 26 04 2024
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Բունտ է, որ 420 հազար մարդ մեկնել է. այս սարսափելի ցուցանիշը կպահպանվի և կավելանա

Հունվարի մեկից մեկնարկած գնաճը սպեկուլյատիվ է, ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությամբ պայմանավորված չէ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ, օրինակ, բենզինի գները 2017-ի ընթացքում տատանվել են՝ ցածրից մինչև թռիչքային բարձրացում։

«Իմ տպավորությունն այն է, որ տնտեսվարողները գները նախապես բարձրացրել էին, և թանկացումները, որ մենք կոնկրետ շուկայում ունեցանք, համարժեք չէին բենզինի միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններին։ Ես բենզինի օրինակով եմ բացատրում, բայց երևույթը նույնական է. մեր շուկան նախապես պատրաստվել էր ակցիզային հարկի բարձրացմանը։ Եկավ հունվարի մեկը, և բոլորը կարծես մի հրահանգով գները բաձրացրին։ Կներեք, ես համոզված եմ ասում. հունվարի մեկից այս կողմ ընդամենը մի քանի լիտր բենզին է ներկրվել, այսինքն՝ ակցիզային հարկը աշխատելու տեղ չի էլ ունեցել։ Շուկայում այն, ինչ վաճառվում է, հիմնականում նախկին պահեստավորված, նախկին ակցիզային սակագներով շրջանառության մեջ դրվածն է։ Բարձրացումը այսքան շուտ չպետք է լիներ»։

Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ՝ իշխանությունները, կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն, արձակուրդները նրանց համար էլ են, բայց արդեն հունվարի 9-ն է, հիմա արդեն պարապուրդի են մատնված։

Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ հաշվի առնելով նման երևույթները՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված, ոչ թե 800 տեսակ ապրանքներ կթանկանան, այլ ավելի շատ, քանի որ տնտեսվարողները, անկախ նրանից՝ փոփոխությունները իրենց առնչվում են, թե չէ, կփորձեն լրացուցիչ եկամուտ ապահովել։

Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ՝ իշխանությունները շահարկում են այն, որ հայերը զուսպ են և գուցե սոցիալական բունտի չեն գնա. «Իշխանությունը չպետք է մտածի, քանի դեռ բունտ չկա, պետք է ապաշնորհ գործողությունները շարունակեն, ի վերջո՝ բունտը կա. եղանակներից մեկը արտագաղթն է: Տասը տարի է՝ Սերժ Սարգսյանի օրոք տարեկան 40-50 հազար մարդ մեկնում է»։

Բագրատ Ասատրյանի դիտարկմամբ՝ բունտ է, որ այս տարիներին 420 հազար մարդ մեկնել է. այս սարսափելի ցուցանիշը այս պայմաններում կպահպանվի և կավելանա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում