Թուրքական Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ռազմաօդային բազայում տեղակայված ամերիկացի զինծառայողներն անօրինական ճանապարհով երկու նորածնի են գնել թուրք քաղաքացիներից և ուղարկել նրանց ԱՄՆ։
Հաղորդվում է, որ 1980-90 թթ ամերիկացի զինվորականները նույնպես բազմիցս երեխաներ են գնել Ադանայի չունևոր ընտանիքներից։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ներկայում տվյալներ են հստակեցվում իրենց երեխաներին վաճառած ընտանիքների վերաբերյալ։
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն մեկանաբանել տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունները։