Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հովհաննես Զարդարյան. Նորարար ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում

Հայաստանի կերպարվեստի խոշորագույն վարպետներից մեկը՝ Հովհաննես Զարդարյանը (08. 01. 1918 – 21. 07. 1992) , լինելով տակավին երիտասարդ նկարիչ, լայն համբավ էր վայելում դեռևս 40-ական թվականներին: Արժանանալով բազմաթիվ պարգևների, կոչումների, հանրապետական ու միջազգային մրցանակների, նա ներկայացնում էր Խորհրդային Միությունը և մասնավորապես Հայաստանը Ռուսաստանում ևԱմերիկայում, Իտալիայում ու Ֆրանսիայում, Բելգիայում և Լեհաստանում, Լատվիայում ու Ճապոնիայում և այլուր:

Այնուամենայնիվ նրա արվեստը մինչ օրս բավականաչափ բացահայտված և ուսումնասիրված չէ: Դրա մասին է վկայում վերջին երկու ցուցահանդեսների անսպասելիությունը մասնագետների և արվեստասեր հասարակայնության համար: Ցուցահանդեսներին առաջին անգամ ծավալուն կերպով ներկայացված էին «Չորս թեմա» խորագրով «Կակաչ», «Մայրություն », «Պլեադներ» և «Աղբյուր», 2008թ., և «Գաղթ», 2015 թ. թեմատիկ կոմպոզիցիոն շարքերը:

Նախապատրաստելով Զարդարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված հետահայաց ցուցահանդեսը, որը կկայանա այս տարի աշնանը, մենք կաշխատենք հնարավորինս համապարփակ ներկայացնել իր անսպառ ստեղծագործական ժառանգությունը: Բազմաթիվ կտավներ ստեղծագործություններ կցուցադրվեն առաջին անգամ: Դրանց շարքին են պատկանում «Սասունցի Դավիթ» ազգային էպոսին նվիրված աշխատանքները, որոնք 1939 թ-ից գլանաձև ոլորված պահվում էին արվեստանոցում և հայտնաբերվեցին համեմատաբար վերջերս: «Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի մարտը» նկարը Լենինգրադի Գեղարվեստի Ակադեմիայի քսանմեկամյա ուսանողի ստեղծագործությունն է, որը զարմացնում է իր համարձակությամբ և համահունչ է նկարչի 60-ականների «Գաղթ» ու «Պոռթկում» ստեղծագործություններին: Վարպետորեն կառուցած դինամիկ կոմպոզիցիան, գունային մեծ հարթությունների բախման հետևանքով առաջացած լարվածությունը արտահայտում են գաղափարի էությունը և կանխագուշակում են Զարդարյանի նախապատվությունները թեմատիկ նկար կերտելիս: Այս կապակցությամբ Ռուբեն Դրամբյանը գրում է, – « … Մեծածավալ նկար ստեղծելու համար հատկապես առաջնային է կոմպոզիցիա կառուցելու ձիրքը և այդ ձիրքը լիովին տրված է Զարդարյանին: Նրա աշխատանքներում կոմպոզիցիան ստեղծագործության հենքն է՝ միշտ մանրազնին մտածված և հիմնավորված, և հաճախ հանդիսանում է երկար ու հաստատակամ որոնումների արդյունք:»
Այդ ձիրքն ի հայտ է գալիս Զարդարյանի բոլոր աշխատանքներում՝ անկախ չափից, ժանրից կամ բովանդակությունից: Ստեղծագործական կյանքի ընթացքում փոփոխվում էր նկարչի ոճը, վրձնահարվածների բնույթը, գունային հարաբերությունները, անփոփոխ է մնում միայն նրա խստապահանջությունը նկարի կուռ, տրամաբանական կառուցվածքի նկատմամբ:

Զարդարյանին շատ թանկ էր մի փոքրիկ նկար, ինչպես ինքն էր այն անվանում «Երջանկություն»-ը, 1940թ՝ մի խումբ երիտասարդներ բնության գրկում: Նկարի մասին խոսելիս նրա դեմքին հայտնվում էր թեթև ժպիտ, վաղեմի հիշողությունների արտացոլանք: Վրձնահարվածների կենդանությունը, գունային հարաբերությունների նրբությունը ստեղծում են քնքշության ու սիրո մթնոլորտ: Նման ջերմ ու լուսավոր տրամադրություն մենք տեսնում ենք նաև նկարչի ավելի ուշ աշխատանքներում՝ «Աննուշկա», «Տպավորություն. Արարատ»: Պատերազմական տարիների ստեղծագործությունների մուգ կոլորիտը, շագանակագույնի, մոխրագույնի և կապույտի խորը տոնային անցումներով, անհասկանալի տագնապ են առաջացնում: 40-ականների կեսին նկարչի գեղարվեստական ոճում տեղի ունեցավ իսկական պայթյուն: Ներկապնակը լուսավորվեց, վրձնահարվածները դարձան մասնատված, թափանցիկ ու թեթև: Ծաղկած ծառեր, կանաչ այգիներ, աշնանային ոսկի բնանկարներ, որոնք շնչում են լույսով ու գույնով՝ «Ծաղկող դեղձենին» և այլն: Գեղանկարչության այս համընդհանուր խրախճանքին ներդաշնակ կատարվում են հոր, կնոջ, դստեր դիմանկարները և բազմաթիվ այլ աշխատանքներ: Ստեղծագործական այս շրջանը հաստատեց Զարդարյանի անունը հայկական իմպրեսիոնիզմի պատմության մեջ:

1945թ-ին նա ավարտեց մի մեծ նկար «Քսանհինգամյան» անվանումով: Նկարչի ցանկությունը բնության հետ միաձուլված կնոջ կերպարի միջոցով ստեղծել նկարի գաղափարն արտացոլող խոհրդանշական կերպար մենք տեսնում ենք մի շարք կտավներում` «Գարուն», «Աղբյուր»:

“Սևանգեսի շինարարների հաղթանակը », 1948թ., մոնումենտալ, բազմաֆիգուր կոմպոզիցիոն նկարը հասուն վարպետի վրձնով կերտած շնորհերգ է մարդու հերոսական աշխատանքին: Խստաշունչ նկար ՝ 60-ականների խորհրդային կերպարվեստի Խստաշունչ ոճի նախագուշակ: «Նախաշավիղ. Խ.Աբովյան» և Կոմիտասին նվիրված չորս մեծածավալ կտավները հիմք դրեցին նկարչի արվեստում կոմպոզիցիոն դիմանկարի ժանրին: Հետագայում Զարդարյանը բազմաթիվ անգամ է անդրադառնում մեր ազգի երախտավորների դիմանկարներին՝ «Իսահակյանը ու Չարենցը Վենետիկում», «Խոնարհում. Վ.Սարոյան.», «Մտածողը.Վիկտոր Համբարձումյան.» և այլն: Բոլոր նկարները տարբերվում են միմանցից և յուրօրինակ կառուցվածքով, և գունային լուծումով, սակայն նրանց միավորում է ժամանակի հեռանկարում բացառիկ անհատականության կերպար ստեղծելու հեղինակի մտահղացումը:

Ի տարբերություն 40-ականների իմպրեսիոնիստական աշխարհընկալմանը, 50-ական թվականների բնանկարները սակավախոս են, մոնումենտալ, կատարված մեծ ընդհանրացումներով և միևնույն ժամանակ գունային երանգների նուրբ անցումներով: Դրանք կարծես նախապատրաստում են «Գարուն » նկարի ծնունդը: «Գարուն»-ը՝ ինչպես գրել է Իլյա Ցիռլինը,- «…միանգամից նվաճեց դիտորդին նկարում արտահայտված զգացմունքների ուժով, վեհ քնարերգությամբ, անվիճելի ներքին ճշմարտախոսությամբ և կոլորիտի ու պլաստիկայի իրական բովանդակալիությամբ»: Այս կտավը դարձավ երկրում տեղի ունեցող Ձնհալի մարմնավորումը և նոր հորիզոններ բացեց Զարդարյանի ստեղծագործական որոնումներում: Նկարը Բրյուսելի 1958թ Համաշխարհային Էքսպոյում արժանացավ մրցանակի, այնուհետև նամականիշի տեսքով միլիոնավոր տպաքանակով տարածվեց աշխարհով մեկ որպես նկարչի այցեքարտ: Նկարչի այդ տարիների աշխատանքներն ի հայտ են բերում այլ Զարդարյան՝ ամբողջական, վառ ու առաջին հայացքից գրավող ու հիշվող:

50- ականների վերջից, մենակյաց, հանդարտ կյանքը Բյուրականի նորակառույց արվեստանոցում, սերտ շփումը բնության հետ խթանեցին ստեղծագործական աներևակայելի եռանդ: «Ձգտում»-ը, «Պոռթկում»-ը, «Գաղթ»-ն իրենց անթիվ տարբերակներով, գիտնականների և գյուղացիների դիմանկարները, բազմաթիվ բնանկարները շատ արագ գրավեցին ընդարձակ արվեստանոցը: Առաջինը «Ձգտում» նկարն էր, որը տանում էր երևակայության և երազանքի աշխարհ: Մարդու հավերժական ձգտումը դեպի ազատություն, դեպի հիասքանչն արտահայտելու համար նկարիչը դիմում է պոետիկ խորհրդանիշի: Թեմայի ապագա զարգացումը հանգեցրեց ըմբոստ ու կրքոտ «Պոռթկում»-ի ստեղծմանը: Այդ կրեշչենդոն բնորոշ է Զարդարյանի ստեղծագործությունների համար: Մենք տեսնում ենք նկարչի ներքին մղումը՝ հետզհետե բարձրացնելով լարվածության աստիճանը և էմոցիոնալ հարթությունում, և գեղանկարչական ձևի առումով, հասնել առավելագույն արտահայտչականության:

Այդ տարիներին Զարդարյանի ստեղծագործությունում սկսվում է նոր փուլ, պայմանավորված նաև Բյուրականի աստղադիտարանի հարևանությամբ և գիտնականների հետ սերտ շփումներով ու բարեկամությամբ: Զարդարյանը հետաքրքրությամբ հաճախում էր աստղադիտարանում ընթացող բոլոր գիտնական համաժողովները, վերադառնում ոգևորված, և հարցին, թե ինչ հասկացավ այդ նեղ մասնագիտական ելույթներից, ասում էր. գուցե չհասկացա, բայց պատկերացրեցի: Այդ պատկերացումների շնորհիվ ստեղծվեցին բազմաթիվ նկարներ, նվիրված աստղագետներին ու նրանց գիտական որոնումներին: «Ակն Բյուրականի» նկարի կենտրոնում լայն բացած երկնագույն աչքերով մարդ է, ընկղմված տիեզերական տարածության մեջ: Շատերն այս կերպարում կնկատեն աստղագետ Լյուդվիգ Միրզոյանի դիմագծերը, բայց սա արդեն ոչ թե անձնավորություն է,այլ Հայացք մեծ աշխարհի թաքնված իմաստը ճանաչելու տենչով: Մեկը մեկին հետևելով կերտվում են Բյուրականի և արտերկրնեից ժամանած աստղագետների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարները և կոմպոզիցիոն նկարներ, ոգևշնչված աստղագիտության ֆանտաստիկ աշխարհով: Զարդարյանի արվեստանոցը ձգում էր երիտասարդներին արվեստի հետ առընչվելու հնարավորությամբ և յուրահատուկ անկաշկանդ մթնոլորտով: Նրանք միշտ պատրաստակամությամբ բնոդում էին նկարչին: Հենց այդ ժամանակ ստեղծվում է «Երիտասարդություն» անվանումով բարդ և կուռ կառուցվածք ունեցող եռապատկերը նվիրված երիտասարդ գիտնականների կյանքին, նրանց առօրյային, գործին, ընտանիքին: Գերվելով «Պլեադներ» համաստեղության արտակարգ գեղեցկությամբ և հունական դիցաբանության Պլեադների մասին առասպելի խոր մարդկային բովանդակությամբ, Զարդարյանը ստեղծում է համանուն նկարը, որտեղ մայրության գաղափարը ստանում է նոր, փիլիսոփայական մեկնաբանություն:

Քնարերգություն և բանականություն, փիլիսոփայական մտորումներ ևանմիջականություն, ուրախություն և հուսահատություն, այս ամենը հատուկ է Զարդարյանի բազմազան ու բազմաշերտ արվեստին, բայց եթե ուզենանք մի խոսքով բնութագրել վարպետի ողջ արվեստը, ապա՝ կենսահաստատում: Նկարչի վերջին աշխատանքը՝ «Նատյուրմորտ առաքյալների հետ», դրա վառ ապացույցն է: Զարդարյանի արվեստը ծնունդ է առել հարազատ քարքարոտ հողի ամենախոր շերտերից: Հիրավի ազգային նկարիչ, նա միշտ բաց է եղել համաշխարային կերպարվեստին և ընկալել այն ամենն, ինչ համահունչ էր իր գեղագիտական աշխարհընկալմանը: Դա թույլ էր տալիս նրան զգալ ժամանակի զարկերակը և լինել նորարար ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում:

Անահիտ Զարդարյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում