Friday, 26 04 2024
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Վարչապետ հեռացնելու սարգսյանական մեխանիզմը

Տարեսկզբից նոր թափ ստացած ապրանքային գնաճը Հայաստանում այն մոտ յոթ տոկոս տնտեսական աճի գինն է, որ կվճարեն քաղաքացիները 2017 թվականի համար: Չափազանցություն կլինի պնդել, որ գնաճն է միայն ապահովել այդ ցուցանիշը, բայց գնաճը, որ սկսվել է նախորդ տարվա վերջին եռամսյակում և շարունակվում ու նոր թափ է ստանում այժմ, դրանում անկասկած ունի մեծ դերակատարում: Եվ ոչ միայն դրանում, այլ նաև բյուջետային հավաքագրումների, այսպես ասած, գերակատարումներում: Նաև դրա շնորհիվ, նախորդ տարեվերջին արձանագրելով 3․2 տոկոս տնտեսական աճի թիրախավորում, կառավարությունը ներկայումս գլուխը բարձր հայտարարում է մոտ 7 տոկոս աճ ապահովելու իրատեսական հնարավորության մասին:

Տարվա տնտեսական ցուցանիշը դեռ չի ամփոփվել, սակայն, եթե ընդհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով է հայտարարվում, որ աճը կլինի 6 տոկոսից ավելի, ուրեմն կառավարությունը վստահ է, որ ցուցանիշը ապահովված է: Իսկ 7 տոկոսը Հայաստանի համար համարվում է այն մոգական ցուցանիշը, որ սահմանել է Սերժ Սարգսյանը դեռևս 2013-ի վերջին: Ստացվում է, որ, եթե Կարեն Կարապետյանն ապահովում է մոգական ցուցանիշը կամ մոտենում դրան, ուրեմն երաշխավորում է իր տեղն ու դիրքը 2018-ին: Գուցե այդպես է, իսկ գուցե նաև տեղի ու դիրքի համար աշխատելու և վճռորոշ ազդեցություն ունենալու են բոլորովին այլ գործոններ, բայց, այսպես թե այնպես, թերևս որոշակի մոլորություն է 7 տոկոսը դիտարկել իբրև չափորոշիչ կամ նշաձող:

Այդ տեսանկյունից հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանը 2013 թվականին դնելով 7 տոկոսի նշաձողը Տիգրան Սարգսյանի համար, նույնը չարեց Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի դեպքում: Դա նույնպես վկայում է, որ 7 տոկոսը չափման միավոր չէ, այլ իրավիճակային հնարք, որ կիրառեց Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ, երբ նա սահմանում էր նշաձողը, ներքաղաքական իրավիճակը բավականին հետաքրքիր փուլում էր, տապալվում էր Եվրաասոցացման գործընթացը, ոչիշխանական բևեռը նախագահի ընտրությունը բաց թողնելուց հետո վերանվաճում էր իր դիրքերը Րաֆֆի Հովհաննիսյանի Բարևից և պատրաստվում էր գրոհի ալիքի, հատկապես այդ ալիքի համար փորձելով ապահովել Ռուսաստանի աջակցությունը: Ոչիշխանական բևեռը դրա համար արեց ամեն ինչ, որպեսզի Սերժ Սարգսյանը կայացնի ԵՏՄ անդամակցության որոշում: Այդպիսով, Սարգսյանն այդ իրավիճակում սահմանելով 7 տոկոսի նշաձողը, հիանալի իմանալով, որ տվյալ պարագայում Տիգրան Սարգսյանի համար դա անհասանելի նշաձող է, պարզապես բացում էր իր ներքաղաքական մանևրի և այսպես ասած նահանջի որոշակի ճանապարհ:

Ի վերջո, ո՞վ է տեսել, որ տնտեսական աճի նշաձող-ցուցանիշ սահմանվի տարեվերջին ավելի մոտ, երբ արդեն հստակ է, թե մոտավորապես ինչ ցուցանիշ է լինելու և չկա այն էապես փոխելու ժամանակային և ռեսուրսային հնարավորություն: Այդպիսով, Սարգսյանն ընդամենն ապահովում էր Տիգրան Սարգսյանի «զոհաբերության» հիմքը: Եթե Տիգրան Սարգսյանը ապահոված լիներ 7 տոկոս աճ, ապա Սերժ Սարգսյանը կսահմաներ 9 կամ 10 տոկոս նշաձող: Եվ հետաքրքիր է, որ սահմանելով այդ նշաձողը, նա վարչապետի հեռացման մասին որոշումը կայացնում է ոչ թե այն ժամանակ, երբ արդեն տարին ամփոփված է և պատկերը հստակ, այլ երբ ոչիշխանական բևեռը հայտարարում է վարչապետի փոփոխության պահանջով շուրջօրյա հանրահավաքներ սկսելու մտադրության մասին և հնչեցնում մեկնարկային օրը՝ ապրիլի 30: Սերժ Սարգսյանին պարզապես պետք էր վարչապետի փոփոխության միջոցով լիցքաթափել իրավիճակը և ժամանակ շահել, իսկ դրա համար պետք էր, որ վարչապետը փոխվի Սերժ Սարգսյանի, այսպես ասած՝ պայմաններով, ոչ թե ոչիշխանական բևեռի պահանջով: Ահա թե ինչու մոգոնեց 7 տոկոսի սահմանը:

Հովիկ Աբրահամյանի կառավարության համար մոգոնելու հարկ չեղավ, քանի որ իրավիճակը ստեղծեց Աբրահամյանից ազատվելու պայմաններ՝ Ապրիլյան պատերազմի և հետո հուլիսյան իրադարձությունների տեսքով: Կարեն Կարապետյանի պարագայում էլ Սարգսյանը չի սահմանել որևէ նշաձող, ինչը նշանակում է, որ առայժմ Կարապետյանի հեռացում չի նախապատրաստվում և Սերժ Սարգսյանի պլաններում դա չկա: Կամ, Սարգսյանը դիտարկում է Աբրահամյանի հեռացման տարբերակի կիրառում, երբ իրադարձությունների զարգացումը կհասունացնի, պայմանները կբերեն դրան: Կբերեն մինչև ապրի՞լ, թե՞ ապրիլից ամիսներ կամ տարի անց, հարց է: Չի բացառվում, որ Սարգսյանը նշաձող է պահել այդ ժամանակահատվածների համար: Կամ էլ նա պարզապես ներկայումս չունի Կարապետյանի դեմ որևէ պայման դնելու բավարար դիրքային ամրություն, և այդ իսկ պատճառով է ձեռնպահ մնում որևէ նշաձող սահմանելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում