Friday, 26 04 2024
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ

Կիլիկիո աթոռի դաշնակցական խաղերն Իրանում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի և Իրանի հարավային շրջանների թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սիփան Քեչեջյանը հանդիպում է ունեցել Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ: Անշուշտ, բնական է, որ հայ համայնքը մտահոգված է Իրանում ծավալվող դրամատիկ իրադարձություններով, և թերևս օրինաչափ են համայնքի ներկայացուցիչների հանդիպումները պետական մարմինների պատասխանատու պաշտոնյաների հետ: Արտառոցն այն է, որ եկեղեցու մակարդակով հայ համայնքը ներքաշվում է Իրանի ներքաղաքական լարված պայքարի հորձանուտի մեջ՝ վերածվելով պաշտոնական Թեհրանի քարոզչության գործիքի:

Արքեպիսկոպոս Քեչեջյանը հիշյալ հանդիպման ընթացքում խստիվ դատապարտել է վերջին օրերի, իր իսկ ձևակերպմամբ, անկարգությունները՝ պնդելով, թե դրանք կազմակերպվել են արտաքին աշխարհի կողմից: Դժվար չէ նկատել, որ Իրանի իշխանությունները մտածված են կազմակերպել այս հանդիպումը հայ արքեպիսկոպոսի կարծիքը հրապարակայնացնելու, իրանական և ռուսական լրատվամիջոցներով տիրաժավորելու համար: Կիլիկիո աթոռը փաստացի իրեն նույնացրեց Իրանի իշխանությունների բռնությունների հետ՝ լեգիտիմացնելով դրանք:

Սպահանի և Իրանի հարավային շրջանների թեմի առաջնորդ Սիփան արքեպսկ. Քեչեջյանը

Կիլիկիո աթոռը գտնվում է ՀՅԴ քաղաքական վերահսկողության, գաղափարական ազդեցության տակ, և այսօր տեղի ունեցածը դաշնակցական տիպիկ արկածախնդրություն է, երբ մի ամբողջ համայնքի, տասնյակ հազարավոր մարդկանց անվտանգությունը ստորադասվում է կուսակցական շահերին: Իրանահայությանը դարձնել երկրի քաղաքական դիմակայության կողմ, երբ նույնիսկ ամենափորձառու փորձագետները դեռ չեն կարողանում հստակ ձևակերպել իրանական հուզումների խորքային պատճառներն ու հնարավոր հետևանքները, անպատասխանատու վերաբերմունք է ոչ միայն իրանահայության, այլ նաև հայ-իրանական հարաբերությունների հանդեպ: Մենք շահագրգռված պետք է լինենք, որպեսզի հայ-իրանական հարաբերությունների դրական դինամիկան պահպանվի՝ անկախ այդ երկրի քաղաքական կառուցվածքից, իշխանության բնույթից: Նման իրավիճակներում գաղթօջախը, նրա կառույցները պետք է հնարավորինս քաղաքական չեզոքություն պահպանեն՝ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերը չեզոքացնելու նպատակով:

Մյուս կողմից՝ որևէ մեկը թույլ չի տվել Կիլիկիո աթոռին կամ ՀՅԴ-ին հանդես գալ ողջ համայնքի անունից: Սա տոտալիտար, ավտորիտար մտածողության հետևանք է:

Հենց այստեղ էլ թաղված է «շան գլուխը», որովհետև ՀՅԴ-ն իրեն զգում է «ձուկը ջրում» այն երկրներում, որոնք ավտորիտար են՝ առանց քաղաքական մրցակցության: Նման միջավայրում ՀՅԴ-ն և նրան սպասարկող կառույցները «մոնոպոլացնում» են հայ համայնքը՝ այն դարձնելով իրենց շահերի պատանդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում