Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայանիստում մահացու վրաերթի են ենթարկվել դպրոցի տնօրենն ու մեկ կին

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Գրիգոր Մ.-ի գործի դատական քննությունը:

32-ամյա Գրիգորին մեղադրանք էր առաջադրված երկու հետիոտնի մահվան ելքով վրաերթի ենթարկելու և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

Գրիգոր Մ.-ն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չի ունեցել: Նրա մայրը 2017 թվականի փետրվարի 15-ին որդու համար գնել է Մերսեդես «S 500» մեքենա: Մեքենան հաշվառված է եղել մոր անունով, բայց փաստացի գտնվել է Գրիգորի մոտ, շահագործվել է վերջինիս կողմից:

Հավելենք, որ Գրիգորի մոտ ախտորոշված է «Անձի էմոցիոնալ անկայուն խանգարում, ալկոհոլային փսիխոզներ, հոգեկան ու վարքային խանգարումներ ալկոհոլի օգտագործման հետևանքով, կախվածության համախտանիշ»…

Գրիգորն աշխատել է որպես մատուցող: Ապրել է Երևանում՝ Չարբախում՝ կնոջ ու 12-ամյա դստեր հետ:

Մեքենան մորից ստանալուց մեկուկես ամիս անց՝ 2017 թվականի մարտի 29-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Գրիգորը ընկերոջը՝ Դավիթին առաջարկել է մեքենայով դուրս գալ շրջելու: Դավիթը նստել է վարորդի կողքի նստատեղին:

Գրիգորը մեքենան դուրս է բերել իրենց բակից, ընթացել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ուղղությամբ շուրջ 90-100 կմ/ժ արագությամբ:

Հայանիստ գյուղի Հ. Բժշկյանցի փողոցի ավտոճանապարհով ընթանալիս Գրիգոր Մ.-ն խախտել է ՃԵԿ համապատասխան կետերի, համապատասխան օրենքի պահանջները, իրականացրել է մեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ հաշվի չառնելով առկա ճանապարհային պայմանները, «Վտանգավոր շրջադարձ» ճանապարհային նախազգուշացնող նշանը ու շրջադարձի առկայությունը:

Խախտումների արդյունքում մեքենան «սահուն չի ներգծվել ճանապարհային շրջադարձին»՝ դուրս է եկել երթևեկելի մասին հարակից մայթ, որտեղ վրաերթի է ենթարկել երկու հետիոտների՝ Հայանիստ գյուղի բնակիչներ, գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Իսպիրյանին ու նույն գյուղի բնակչուհի Ստելլա Մեսրոպյանին, անզգուշությամբ նրանց մահ է պատճառել: Դրանից հետո մեքենան ընթացել է հարակից դաշտ, անցել է որոշ տարածություն, նոր միայն կանգ է առել:

Դուրս գալով մեքենայից, ըստ դատական ակտի, Գրիգորը թողել է պատահարի վայրն ու դիմել է փախուստի՝ տուժողներին թողնելով դեպքի վայրում: Նա դաշտերով քայլելով դուրս է եկել ավտոճանապարհ, պատահական տաքսիով ուղևորվել է քեռու աշխատավայր՝ Արմավիրի մարզի Բադալ գյուղ: Քեռուն հայտնել է կատարվածի մասին:

Քեռին տեղեկացրել է Գրիգորի կնոջը, վերջինս անմիջապես գնացել է Բադալ գյուղ: Որոշել են, որ Գրիգորը պետք է ներկայանա ոստիկանություն: Ճանապարհին՝ Ռանչպար գյուղում, ոստիկանները, հանդիպելով Գրիգորին, բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին:

Գրիգոր Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել միայն վրաերթի համար, իսկ պատահարի վայրը թողնելու համար մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե մեքենան դեպքի պահին վարել է 60-70 կմ/ժ արագությամբ: Հայանիստ գյուղում մեքենայի ղեկն իրեն չի ենթարկվել, ինքը չի կարողացել կառավարել մեքենան, այն դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս: Տեսել է, որ մայթով քայլում են մի տղամարդ ու մի կին: Ոտքը դրել է արգելակման ոտնակին, բայց չի հասցրել արգելակել: Մեքենան բախվել է բորդյուրին, մտել է մայթ, վրաերթի է ենթարկել երկու հետիոտնին, հետո մտել է դաշտ, անցել է որոշ տարածություն ու կանգ է առել:

Ըստ Գրիգորի՝ դեպքից հետո ինքը դուրս է եկել մեքենայից, հանել է ընկերոջը՝ Դավիթին, ով անգիտակցի վիճակում էր: Դավիթն ուշքի է եկել, իսկ ինքն այդ ժամանակ լսել է, որ հավաքված գյուղացիները հարցնում են վարորդին: Վախեցել է, որ իրեն կծեծեն, դաշտերով քայլելով դուրս է եկել ավտոճանապարհ, պատահական մեքենա է կանգնեցրել, գնացել է Էջմիածին, որտեղից տաքսիով գնացել է քեռու աշխատավայր՝ Բադալ գյուղ: Ճանապարհին գնել է օղի ու ծխախոտ: Քեռուն հայտնել է կատարվածի մասին, խմել է գնած օղին:

Քիչ անց կինը եկել է Բադալ գյուղ, որոշել են, որ ինքը ներկայանա ոստիկանություն: Զանգել է մայրն ու ասել է, թե ոստիկանները իրենց տանն են: Պայմանավորվել են ոստիկաններին հանդիպել ճանապարհին: Հանդիպել են Ռանչպար գյուղում, իրեն բերման են ենթարկել:

Գրիգորն ասել է, թե զղջում է կատարածի համար, պատրաստ է հատուցել տուժողներին պատճառած վնասները…

Նա պնդել է, թե դեպքից առաջ ալկոհոլ չէր օգտագործել, խմել է դեպքից հետո, քանի որ եղել է «շատ շփոթված վիճակում»:

Գրիգորն ընդունել է, որ դեպքի վայրում թույլատրելի արագությունը 40 կմ/ժ-ն է, բայց իր արագությունը եղել է ոչ թե 90-100 կմ/ժ, ինչպես մեղադրականում է նշված, այլ՝ 60-70 կմ/ժ: Քննիչն իրեն հարցրել է՝ ի՞նչ արագությամբ էիր ընթանում, 90-100 կմ/ժ կլինե՞ր, ինքն էլ, շփոթված լինելով, ասել է՝ կլիներ…

Տուժողի իրավահաջորդ Դ. Իսպիրյանը նշել է, որ տուժող Հովհաննես Իսպիրյանն իր հայրն է: Նա Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենն էր: Ինքը դեպքի պահին գտնվել է Երևանում՝ իր աշխատավայրում, իրեն զանգել, ասել են, որ հայրը վատացել է: Ինքն անմիջապես տուն է գնացել, իմացել է, որ հայրը վրաերթի է ենթարկվել: Անմիջապես գնացել է Հայանիստի դպրոցի դիմացի ավտոճանապարհ, տեսել է դպրոցին հարակից դաշտում կանգնած «Մերսեդեսը»: Դաշտում գտնվող առվակում՝ աղբանոցի մոտ, հոր դիակն էր, նրա ոտքը կտրված էր… Վթարված մեքենայի մոտ գտնվում էր համագյուղացի Ստելլայի դիակը: Նրան հնարավոր չէր մոտենալ, քանի որ դեմքն ամբողջովին… ջնջխված էր…

Ինքը հարցուփորձ է արել գյուղացիներին, իմացել է, որ «Մերսեդեսի» վարորդը փախել է:

Համացանցային լրատվամիջոցներից է իմացել՝ ով է վրաերթի ենթարկել իր հայրիկին:

Դեպքից հետո ամբաստանյալի հարազատներից ոչ մեկն իրենց չի այցելել, չի ցավակցել, ներողություն չի խնդրել:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է, որ ամբաստանյալը ենթարկվի ամենախիստ պատժի: Նա ներկայացրել է քաղհայց՝ 2 միլիոն 525 հազար դրամի չափով՝ որպես հոր հուղարկավորության ծախսերի հատուցում:

Տուժողի իրավահաջորդ Վալերի Ալումյանը հայտնել է, որ տուժող Ստելլան իր կինն է: Դեպքի օրը կինը հարևանուհու տանից եկել է, վերցրել է բաճկոնն ու դուրս է եկել տանից: Շուրջ 15 րոպե անց հարևանի երեխան եկել ու ասել է, թե Ստելլան գյուղի կենտրոնական խաչմերուկ չհասած՝ վարերթի է ենթարկվել:

Ինքն անմիջապես գնացել է դեպքի վայր: Տեսել է պոկված ու գետնին ընկած սյունը: Առվի մոտ ընկած էր դպրոցի տնօերնը: Մոտ հիսուն մետր հեռավորության վրա ընկած էր Ստելլան: Հավաքվածներն ասել են, թե մեքենան Ստելլային մոտ 5 մետր օդ է բարձրացրել ու 20 մետր քարշ է տվել… Ստելլան հայտնվել էր մեքենայի հետևում, նրա գլուխն ու ծնոտը կոտրված էին, դրանից ինքը հասկացել է, որ մեքենան անցել է նրա վրայով…

Վթարված մեքենան դատարկ էր: Հավաքվածներն ասել են, թե մեքենայի մեջ երկու հոգի են եղել, փախել են դեպքի վայրից: Մեքենայի մեջ բարձր երաժշտություն է միացված եղել: Դեպքից հետո մարդիկ պահանջել են, որ վարորդի ընկերն անջատի երաժշտությունը…

Դեպքից հետո ամբաստանյալի հարազատներն իրենց տուն չեն եկել, չեն ցավակցել…

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել է 1 միլիոն 500 հազար դրամի քաղհայցի պահանջ՝ որպես կնոջ հուղարկավորության ծախսերի հատուցում:

Գրիգոր Մ.-ն դեպքից հետո ենթարկվել է սթափության վիճակի զննության, նա եղել է ոչ սթափ վիճակում՝ օգտագործել է 0,71մգ/լ ալկոհոլ:

Դատարանը հաստատված է գնահատել Գրիգոր Մ.-ին առաջադրված մեղադրանքները:

Գրիգոր Մ-ն վերջին հաշվով դատապարտվել է 8 տարի ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Գրիգոր Մ.-ից հօգուտ տուժողների իրավահաջորդների կբռնագանձվի համապատասխանաբար՝ 2 միլիոն 525 հազար և 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես պատճառված նյութական վնասի հատուցում:

«Մերսեդես» մեքենայի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռով որոշված քաղհայցերի ամբողջ գումարների բռնագանձում կատարելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում