ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը 2018-ի իր առաջին թվիթերում խոստացել է աջակցություն Իրանի բնակիչներին, ովքեր երկրի մի քանի շրջաններում մասնակցում են իշխանությունների գործողությունների դեմ բողոքի ակցիաներին։ Այս մասին հայտնում է VOA-ն։
«Քանի դեռ Դոնալդ Թրամփը հանդիսանում է նախագահ, իսկ ես՝ փոխնախագահ, ԱՄՆ-ը չի կրկնի մեր անցյալի ամոթալի սխալները, երբ ոմանք մի կողմ են քաշվել և անտեսել իրանցի ժողովրդի հերոսական դիմակայությունը, որը պայքարել է իր դաժան ռեժիմի դեմ։ Իրանցի ժողովրդի աճող դիմակայությունն այժմ հույս ու հավատ է տալիս բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության համար և ընդդեմ բռնապետության։ Մենք չպետք է և չենք թողնի նրանց աղետի մեջ»,-գրել է Փենսը։
https://www.youtube.com/watch?v=gv2CorIg60Y