Ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռքի միջոցով կարելի է եզրակացնել քաղցկեղի զարգացման վտանգի մասին՝ գրում է toneto.net-ը: Սակայն պարզվում է, որ ձեռքերը կարող են «պատմել» նաև այլ հիվանդությունների մասին:
Առողջ ձեռքերը պետք է հարթ լինեն, մաշկը առողջ գույն պետք է ունենա, գծերը հստակ երևան, իսկ անոթները չընդգծվեն:
Եթե ձեռքի մաշկը դեղնում է, պետք է ստուգել լյարդի և լեղապարկի վիճակը: Ափերի բարձր խոնավությունը վկայում են էնդոկրին համակարգի խնդիրների մասին: Անբնական մարմարյա տեսքը անոթային հիվանդությունների նշան է:
Եթե ձեռքերը սառն են, ուրեմն խախտված է արյան շրջանառությունը, ճկույթ մատի թմրությունը կարող է սրտի և անոթների հետ կապված խնդիրների հետևանք կինել: Հոդերում խշրտոցը օրգանիզմում կալցիումի պակասի արտահայտություն է: