Friday, 26 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում. Էդվարդ Նալբանդյանը` հայ-թուրքական արձանագրությունների մասին

Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապայմանների շղարշի տակ փորձում կոծկել իր անկարողությունը: «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա է իրականությունը: Եթե այս վերջին ութ տարիների ընթացքում, բոլորը, միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, ապա այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից ՀՀ Նախագահ Սարգսյանի ելույթին, որ 2018թ. ապրիլը Հայաստանը դիմավորելու է առանց հայ-թուրքական արձանագրությունների` Նալբանդյանն ասել է. «Ես չէի ասի, որ Հանրապետության Նախագահը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Դա իրականությունից ելնող հայտարարություն էր, որովհետև առաջին անգամ իր նոր պատմության մեջ Թուրքիան առերեսվեց ինքնիշխան և ոտքերի վրա ամուր կանգնած Հայաստանի հետ: Թուրքիան էր, ոչ թե մեր երկիրը, որ հրաժարվեց Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների իրականացումից և այն պարտավորություններից, որը Թուրքիան ձեռք էր բերել միջազգային հանրության աչքերի առջև: Հայաստանը մնաց իր բարձունքի վրա, որովհետև կարողացավ մինչև վերջ առաջ տանել իր կողմից նախաձեռնած այս գործընթացը: Իսկ Թուրքիան, որը տարածաշրջանային կամ անգամ ավել նկրտումներ ունի, ուժ չգտավ իր մեջ վեր կանգնել այն բարդույթներից, խճճված բարդույթների մեջ չկարողացավ վեր կանգնել իր նախապաշարումներից»:

Նալբանդյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը, իհարկե, հաջողություն արձանագրել է. եթե ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմաստով (չնայած այն, ինչ արվել է, մի օր դրա հիման վրա հնարավոր կլինի շարունակել), բայց միգուցե, եթե թուրքական կողմը կարողանա գնալ իսկապես առանց նախապայմանների և տրամադրված լինի հավասարը հավասարի հետ բանակցություններ վարել, ինչպես որ եղան այս բանակցությունները, որովհետև առաջին անգամ պատմության մեջ, Թուրքիան Հայաստանին չէր պարտադրում ինչ-որ բան, այլ Հայաստանն էր առաջարկել՝ ինչի հիման վրա բանակցել: «Թուրքական կողմն այս բանակցությունները վարում էր հենց մեր առաջարկությունների հիման վրա և վերջում եկավ, ստորագրեց այդ արձանագրությունները բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրամիության, Եվրախորհրդի ներկայացուցիչների, հարյուրավոր լրատվամիջոցների ներկայությամբ, բայց հաջորդ օրը սկսեց հետքայլ անել: Այսինքն` Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և սա նաև ավելացրեց մեր նկատմամբ վստահությունը, մեր հեղինակությունը միջազգային հանրության աչքերում: Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան: Եթե Թուրքիան չի կարողանում հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը, հենց իր կողմից ստորագրված համաձայնագրերը, ապա ինչպիսի՞ վստահություն կարող է լինել այդ երկրի նկատմամբ, ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների իմաստով:Ստացվում է, որ Թուրքիան չի կարողանում լսել և ըմբռնել, թե ինչ է ասում միջազգային հանրությունը: Եվ շատ անգամ հայտնվում է մենախոսության իրավիճակում, և այդ մենախոսությունը գցում է նյարդային վիճակի մեջ, որ այսպիսի հայտարարություններ են անում»,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում