ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս ամռանը չեղարկել էր տրանսգենդերներին զինվորական ծառայության թույլատրելու մասին հրամանգիրը, որ ընդունվել էր մեկ տարի առաջ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից: Թրամփի որոշումը վիճարկել էին դաշնային մի քանի դատարաններ, որոնք չեղարկել էին Թրամփի մտցրած արգելանքը՝ գրում է facenews.ua-ը:
2018թ. հունվարի 1-ից տրանսգենդերները կարող են դիմում ներկայացնել ԱՄՆ զինված ուժերում ծառայելու համար: Պենտագոնում պարզաբանել են, որ Սպիտակ տունը որոշել է սպասել վերոնշյալ հարցի վերաբերյալ անկախ փարձագիտական ուսումնասիրության արդյունքներին և առայժմ չվիճարկել դաշնային դատարանների վճիռը Գերագույն դատարանում: