2018-ը Հայաստանի Հանրապետության համար վճռական և բեկումնային տարի է: Առաջիկա ապրիլ ամսին Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի:
Ի տարբերություն ներքաղաքական կանխատեսելի օրակարգի, շատ փորձագետների պնդմամբ, տարածաշրջանում սպասվում են լուրջ խմորումներ: Վերլուծաբանների գնահատմամբ, Հայաստանը շրջապատված բարեկամ և ախոյան երկրներով 2017 թվականին էլ շարունակեց իր արտաքին քաղաքական որոշումները պայմանավորել Ռուսաստանի քայլերով։ Հայաստանը շարունակում է չափազանց անարդյունավետ քաղաքականություն վարել Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, որի հետ ի դեպ անցյալ տարեվերջին վերջապես ստորագրվեց hամապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Ի՞նչ զարգացումներ սպասել նոր տարում ներքին և արտաքին քաղաքական կյանքում, որո՞նք են լինելու Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունները, ի՞նչ սպառնալիքներ և մարտահրավերներ են կախված Հայաստանի երկնակամարում։ Ա հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ։