Կահիրեի քրեական դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին, ով ցմահ ազատազրկված է, դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով արդարադատության համակարգի վարկաբեկման համար: Այս մասին իր կայքում հայտնել է եգիպտական ռադիոհեռարձակման և հեռուստատեսության միությունը:
Որոշումն ընդունվել է Մուրսիի 2013 թ. հեռուստատեսային ելույթի վերլուծության արդյունքներով: Հետաքննության վարկածով՝ իր ուղերձում Մուրսին դատավորներից մեկին մեղադրել է, որ նա չի ընդունել նախորդ ընտրությունների արդյունքների կեղծման փաստը: Դատախազությունը գտել է, որ այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Մուրսին այդպես է գործել «ատելություն բորբոքելու նպատակով»:
Մուրսիին պարտավորեցրել են մոտ 47 000 եվրո փոխհատուցում վճարել:
Դատավճիռը կարող է բողոքարկվել, բայց Մուրսիի համար դա սկզբունքորեն ոչինչ չի փոխի: