Վինեթ շրջանում ոստիկանները տուն են ժամանել հնարավոր բռնաբարության մասին տեղեկությունից հետո: Այնտեղ նրանք գտել են մերկ կնոջ պարանով կապված դաստակներով: Նա կարողացել է վազել մինչև հարևան տուն, որտեղ տեղի բնակիչը նրան օգնել է և հանել է սկոտչը, որով փաթաթված են եղել նրա գլուխը և պարանոցը, հայտնում է People-ը:
Զոհի խոսքով՝ 39-ամյա Դին Թհուանը նրան իր տուն է բերել: Այնտեղ կնոջը կապել է և բռնաբարել՝ էլեկտրաշոկային զենք օգտագործելով: Դա 24 ժամ է տևել, հետո հարձակվածը նրան մենակ է թողել նկուղում, որտեղից զոհին հաջողվել է դուրս գալ:
Դինը ձերբակալվել է և մեղադրվում է բռնաբարության, ապօրինաբար ազատությունից զրկելու, կողոպուտի և ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման մեջ: Նրա տան խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվել: