Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ է դրվել իրականությանը չհամապատասխանող մի տեղեկատվություն, համաձայն որի իբր քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանում են,որ տեղեկացնում են, որ դեռևս ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը հերքել էր սույն տեղեկատվությունը.«Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ այն չի՛ համապատասխանում իրականությանը և հորդորում ենք ԶԼՄ-ների մեր գործընկերներին զերծ մնալ Երևանի ավագանու վերոնշյալ խմբակցության ղեկավարի սոցիալական ցանցի էջին հղում կատարելով տարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, ինչը ակնհայտորեն միտված է ստվեր գցել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության վրա»: