Անցնող տարվա ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը 47-այա Մրայա Քերիի և 34-ամյա Բրայան Տանակայի սիրավեպն է: Սիրահարները մի քանի անգամ բաժանվել են, հետո հաշտվել: Երգչուհու մտերիմները Տանակային մեղադրել են շահամոլության և չափից շատ ծախսելու մեջ: Սակայն Մրայան վերադարձել է սիրելիի մոտ, գրում է ELLE-ն:
Հիմա զույգն արձակուրդն է անցկացնում Ասպենում լեռնադահուկային հանգստավայրում: Կաևոր չէ, որ նորից Մրայան է վճարում, փոխարենը՝ երջանկությունից փայլում է: Նոր տարին նույնպես սիրահարները միասին կանցկացնեն լեռներում, իսկ հետո կվերադառնան համատեղ աշխատանքին. Բրայանն ակտիվորեն մասնակցում է երգչուհու շոու-ծրագրերին: