WhatsApp մեսենջերի ստեղծողները որոշել են 2018 թվականից հրաժարվել որոշ օպերացիոն համակարգերի աջակցումից։ Այս մասին հայտնում է International Business Times-ը։
Այսպիսով՝ հունվարի 1-ից ծառայությունը խոստանում է դադարեցնել աշխատանքը Windows 8.0 և ավելի վաղ տարբերակների օպերացիոն հարթակներով սարքերում։ Կդադարեցվի նաև BlackBerry OS և BlackBerry 10 սմարթֆոնների աջակցությունը։
Առաջիկայում կսահմանափակվեն հավելվածի որոշ գործառույթներ, օրինակ, օգտատերերը չեն կարողանա նոր օգտահաշիվներ ստեղծել։ Աջակցության դադարեցումը կկատարվի աստիճանաբար։
Հաջորդ տարի ծրագրվում է դադարեցնել նաև Nokia S40-ի և S60-ի աջակցությունը։ 2020 թվականին համանման իրավիճակ է սպասվում նաև Android 2.3.7 և ավելի հին օպերացիոն համակարգերով աշխատող սարքերին։