Սուդանին պատկանող Սուակին կղզին վարձակալությամբ Թուրքիային է փոխանցվել 99 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է 24news.com.ua-ն՝ հղում անելով սուդանյան ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը Սուակին կղզին վարձակալությամբ Թուրքիային փոխանցելու մասին հրամանագիր է ստորագրել:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուդան այցի ժամանակ ասել է, որ Թուրքիան պատրաստ է լայնածավալ վերականգնողական աշխատանքներ կատարել և վերականգնել ենթակառուցվածքը Սուակին կղզում:
Էրդողանը նշել է, որ ներկայումս Սուակին կղզին լքված տարածք է:
Դարեր շարունակ Սուակին կղզին եղել է կարևոր առևտրային նավահանգիստ Կարմիր ծովում և իսլամական քաղաքակրթության օջախներից մեկն Արևելյան Աֆրիկայի ափին: